Բաժնի Մասին
«Աջափնյակ» ԲԿ–ում գործում էնդոկրինոլոգիական ծառայություն, որտեղ իրականացվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում։ Ախտորոշումը և բուժումն իրականացվում են եվրոպական ուղեցույցների համաձայն։ Ախտորոշումն իր մեջ ներառում է պացիենտի հորմոնալ ուղղվածության լայնածավալ լաբորատոր հետազոտություններ, էնդոկրին համակարգի գործիքային հետազոտություն, զննում և համապատասխան բուժման նշանակում։
Ախտանիշ և Ախտորոշում
Փորձառու բժիշկ–էնդոկրինոլոգների կողմից ապահովվում է էնդոկրին համակարգի բազմաթիվ հիվանդությունների հայտնաբերում և մասնագիտական օգնության ցուցաբերում․
- Շաքարային դիաբետ– 1/տիպի, 2/տիպ ոչ շաքարային դիաբետ
- Վահանագեղձի հիվանդություններ
- Հարվահանագեղձի հիվանդություններ
- Մակերիկամի հիվանդություններ
- Հիպոթալամո–հիպոֆիզար համակարգի հիվանդություններ
- Ճարպակալում
- Օստեպորոգ, օստեպենիա
- Վերարտադրողական համակարգի խանգարումներ
- Այլ էնդոկրին հիվանդություններ
«Աջափնյակ» ԲԿ–ում գործում է նաև ցերեկային ստացիոնար ծառայություն, որը հագեցած է պացիենտին անհրաժեշտ բազմապրոֆիլ դեղորայքներով։ «Աջափնյակ» ԲԿ–ում իրականացվում է վահանագեղձի բարակ–ասեղային բիոպսիա, էնդոկրին խանգարումների նախավիրահատական պատրաստում, դիաբետի ինքնահսկման ուսուցում։




Թեժ-Գիծ
(010) 380 088
Ձեր բուժման ծրագիրը նախատեսված է կայուն առաջընթացի համար, որի յուրաքանչյուր փուլն իրականացվում է անմիջապես:
Գներ
Հերթագրվել
Բժիշկների ժամատախտակ








