Բաժնի Մասին
«Աջափնյակ» ԲԿ-ում պրոկտոլոգիական ծառայությունը իրականացնում է հաստ աղու բնածին և ձեռք բերովի հիվանդությունների կոնսերվատիվ, քիչ ինվազիվ և վիրահատական բուժում: Ախտորոշումը կատարվում է նորագույն լաբորատոր, էնդոսկոպիկ և ռենտգեն հետազոտությունների միջոցով, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում կատարել ճշգրիտ ախտորոշում և հաջորդիվ ուղղորդված էֆեկտիվ բուժում իրականացնել կլինիկայի որակյալ մասնագետների կողմից:
Ախտանիշ և Ախտորոշում
Ծառայությունը իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում՝
- Սուր և քրոնիկ թութք,
- Հետանցքի ճաք,
- Սուր պարապրոկտիտ,
- Հարհետանցքային խուղակներ
- Հետանցքի քոր,
- Հարհետանցքային և սրբանապոչուկային շրջանի մաշկի թարախային ախտահարում,
- Հարհետանցքային մաշկի կոնդիլոմաներ,
- Ռեկտոցել և ուղիղ աղիք-հեշտոցային խուղակներ,
- Անալ սֆինկտերի անբավարարություն,
- Պոչուկի էպիթելային ուղիներ,
- Խոցային կոլիտ և Կրոնի հիվանդությունների հարհետանցքային բարդություններ,
- Քրոնիկ փորկապություններ:





Թեժ-Գիծ
0 (33) 380044
Ձեր բուժման ծրագիրը նախատեսված է կայուն առաջընթացի համար, որի յուրաքանչյուր փուլն իրականացվում է անմիջապես:
Գներ
Վերջին գրառումները մեր Ֆեյսբուքյան Էջից
No account found, Please enter the account ID available in the dashboard
Հերթագրվել
Բժիշկների ժամատախտակ












