Մանկաբուժական Բաժանմունք

«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնուը առաջարկում է մասնագիտացված բժշկական օգնություն նորածիններից մինչև դեռահաս երեխաներին: Մանկաբույժների թիմը բարձր որակավորում ունի և փորձառու է մանկական հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշման և բուժման գործում: Նրանք ապահովում են անհատական մոտեցում՝ կենտրոնանալով յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի եզակի կարիքների և մտահոգությունների վրա:

«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում մանկաբուժական ծառայությունը առաջարկում է մասնագիտացված բժշկական օգնություն 0-18 տարեկան  երեխաներին:

Կանխարգելիչ այցերը բուժ հաստատություն կարևոր են  ամբողջ կյանքի ընթացքում,սակայն առողջ լինելու հիմքը առողջ մանկությունն է: Կանոնավոր այցելությունները մանկաբույժի մոտ  հատկապես կարևոր են 0-7 տարեկան  երեխաների և դեռահասների համար:

Ինչու՞ է մանկական խնամքն այդքան կարևոր

Երեխաների առողջ մանկությունը ապահովելու համար մանկական բժիշկները խորհուրդ են տալիս կանխարգելիչ  ստուգումների այցելել  կատարել ծնված օրվանից մինչև 18 տարեկան:

Համաձայն ՀՀ ընդունված չափորոշիչների 0-2 տարեկան երեխաները պետք է դիտվել մանկաբույժի կողմից ամիսը առնվազն մեկ անգամ:2 տարեկանից  սկսած երեխաները պետք է այցելեն մանկական բժիշկին տարեկան առնազն մեկ անգամ:

Այս պարբերական այցելությունները երաշխավորում են, որ երեխայի աճը և զարգացումը կվերահասկվի մասնագետի կողմից: Այն նաև թույլ է տալիս բուժաշխատողներին վաղաժամ հայտնաբերել ցանկացած հնարավոր խնդիր՝ ասթմայից մինչև սկոլիոզ: Շատ դեպքերում հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը թույլ է տալիս բուժման դեպքուոմ ունենալ գերազանց արդյունք:

Մանկական հասակում կանոնավոր խնամքը ենթադրում է պարբերական զննումներ մանկաբույժի ինչպես նաև նեղ մասնագետների կողմից,որոշակի տարքային խմբերի համար գոյություն ունեն հաստատված չափորոշիչներին համապատասխան կանխարգելիչ այցեր,նաև լաբորատոր-գործիքային քննություններ:Կանխարելիչ միջոցառումների մեծ մաս են կազմում պատվաստումները,որոնք «ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում կատարվում են ամբողջ ծավալով և իրականացվում են մասնագիտական  հատուկ որակավորում ունեցող բուժաշխատողների կողմից:

 «ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում  գտնվող մանկական ծառայության անձնակազմը աշխատում է Հայաստանում ԱՆ կողմից հաստատված ինչպես նաև Ամերիկյան Մանկաբույժների Ասոցիացիայի հաստատված  ուղեցույցների և չափորոշիչների համաձայն:

«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում  իրակացվում է նաև Երևանում փաստացի բնակվող քաղաքացիների պասարկում ԱԱՊ սահմաններում:Մեզ մոտ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային քննությունները:

Երեխաների հարմարավետության և վստահության զգացումը պակաս կարևոր չէ մանկաբույժին այցելելու ժամանակ:Կարևոր է որ մանուկը այցելի ծանոթ միջավայր,որպեսզի առաց վախի զգացումի դիտվի մանկաույժի կողմից և բացասական հույզեր չունենա կանխարգելիչ զննումների ժամանակ: Միևնույն ընտանեկան բժիշկի կամ մանկաբույժի կողմից երեխայի հսկվելը հատկապես կարևոր է այն դեպքերում,երբ երեխան ունի որևէ քրոնիկ հիվանդություն,որը թույլ կտա ավելի անհատականացված մոտեցում ցուցաբերել երեխային ,անհրաժեշտության դեպքում իսկ կատարել համապատասխան հիվանդության ուղեցույցի համապատասխան լաբորատոր-գործիքային քննություններ և նեղ մասնագիտական խորհրդատվություններ:Մանկաբուժական ծառայության մասնագտների կողմից իրականցվում է երեխաների դիսպանսեր հսկողություն,կախված առկա հիվանդությունից կամ վիճակից:

Մենք նպատակ ունենք մեր բժշկական կենտրոնում  ստեղծել հյուրընկալ, հարմարավետ միջավայր՝ երեխաների և ծնողների համար:

Առկա է հերթագրման ճկուն համակարգ ինչի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել հերթերից և նախօրոք  համակարգել սեփական ժամանակը:

Մանկաբույժների թիմը բարձր որակավորում ունի և փորձառու է մանկական հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշման և բուժման գործում: Նրանք ապահովում են անհատական մոտեցում՝ կենտրոնանալով յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի եզակի կարիքների և մտահոգությունների վրա:

«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում   ստեղծված են բոլոր պայմանները պատշաճ բուժօգնություն ստանալու համար:

Մանկաբուժական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ այելել ք.Երևան Աբելյան 8/1:

Կենտրոնում իրականացվում են՝

Բժիշկներ

Անուշ Հովհաննիսյան
Ակնաբույժ, Մանկական ակնաբույժ
Ռոստոմյան Դիանա
մանկաբույժ

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds