Լապարոսկոպիկ ապպենդէկտոմիա գանգրենոզ փոփոխված որդանմնան ելունի (կույրացու) դեպում (Տեսաֆիլմ)։

Ներկայացնում ենք լապարոսկոպիկ ապպենդէկտոմիայի երկու նմանատիպ դեպքեր, որոնք կատարվել են Աջափնյակ Բժշկական Կենտրոնում

նկարագրված է ծայրահեղ բարդացած և արդեն քայքայված որդանման ելունի (ժողովորդական լեզվով ասած՝ կույրաղիքի) վիրահատությունները։

Երկու դեպքում մեր պացիենտները դուրս են գրվել վիրաբուժական բաժանմունքից երկրորդ օրը։

Այսօր մեր YOUTUBE ալիքին կցուցադրվի չափազանց հետաքրքիր վիրահատություն, որը կատարվել է “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում

(տեսաֆիլմի հղումը տես տեքստի վերջում)

Մեր Կենտրոն դիմել է սուր քարային խոլեցիստիտի պատկերով 72 տարեկան կին։ Պացիենտը տարիներ շարունակ տառապում է լեղաքարային հիվանդությամբ։

Ընդունման պահին ՈՒՁՀ և ՀՏ հետազոտությունների արդյունքում առկա է լեղապարկի ջրգողություն, լայնացած լեղապարկ, խիստ այտուցված լեղապարկի վզիկ, որտեղ առկա է խցանող կոնկրեմենտ, որը նաև իջել է վզիկի պրոքսիմալ հատված և գտվնում է ընդունար լեղածորանի միացման հատվածում։ Որովայնի հատվածի լեղապարկի շուրջ առկա է նաև հեղուկ ազատ որովայնի խոռոչում։

Ըստ լաբորատոր հետազոտությունների հիվանդի մոտ բարձր են լյարդի ֆերմենտները, առկա է նաև բիլիրուբինէմիա (ուղղակի բիլիրուբին հաշվին)։

Հարակից հիվանդություններից։ Զարկերակային ճնշում, Շաքարային դիաբետ II տիպ

Նախկինում տարած վիրահատություններ — ապպենդէկտոմիա, կեսարյան հատում

Պացիենտին կատարվեց․

Լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, ներվիրահատական խոլանգիոգրաֆիա, լեղապարկի ծորանի քարի հեռացում։

Որովայնի խոռոչի սանացիա, դրենավորում

Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ

Հիվանդը դուրս է գրվել “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնից երրորդ հ/վ օրը։

Բիլրուբինի ցուցանիշները նվազել են հետվիրահատական 7 օրը

ՈՒՁՀ հսկմամբ — ռեզիդիուալ խոլեդոխոլիթիազի պատկեր չկա

Պացիենտը պլանային կարգով կրկին զննվել է վիրահատությունից մեկ ամիս անց — առանց որևիցէ շեղումների

Ելք — առողջացում

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds