Թիրախային Լսարան՝
Ընդհանուր վիրաբույժներ,
որովայնային վիրաբույժներ,
ներզատավիրաբույժներ,
լապարոսկոպիկ վիրաբույժներ,
մանկական վիրաբույժներ
Մասնակիցների քանակ – 15
Թրեյնինգի արդյունավետությունը հանդիսանում է գերակա նպատակ, հետևաբար յուրաքանչյուր վիրաբույժ-մասնակից թրեյինինգի ավարտին պետք է պատրաստ լինի ինքնուրույն կատարել լապարոսկոպիկ միջամտությունների
Հարգելի վիրաբույժներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցել լապարոսկոպիկ վիրաբուժության ինտենսիվ կիրառական թրեյնինգին, որը կայանալու է Երևան քաղաքում, «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում, 2025 թվականի մայիսի 29-ից մինչև 31-ը։
Նշված դասընթացը ունի կարևոր առաքելություն՝ ապահովել մասնակիցների համար տեսական և կիրառական հիմնարար գիտելքներով, որոնք հետագայում իսկապես օգտակար կլինենմ, կօգնեն վիրաբույժներին ճիշտ և անվտանգ կատարել լապարոսկոպիկ վիրահատություններ՝ հասկանալով լապարոսկոպիկ վիրահատությունների բոլոր յուրահատկությունները, առավելությունները և նրանց սահմանները։
Թրեյնինգ դասընթացին մասնակցելու են միջազգային անվանի մասնագետներ, Հայաստանի փորձառու վիրաբույժներ, վարպետաց դասի ընթացքում տեսակապի միջոցով հեռարձակվելու է վիրահատությունը վիրահատարանից, իրական ժամանակում քննարկվելու է վիրահատության ընթացքը, պատախանելու են հարցերին, և այլն․։
Դասընթացի ընթացքում վարժասարքերի վրա յուրուքանչյուր վիրաբույժ կունենան հնարավորություն հմտանալ և անմիջապես փորձառու լապարոսկոպիկ վիրաբույժների խորհուրդներով ստանալ կիրառական կարևոր գիտելիքներ։
Դասընթացի տեսական մասը հարուստ է լինելու տեսաֆիլմերով, որպեսզի մասնագետները առավել հանրամատչելի եղանակով ստանան կարևորագույն և բազային գիտելիքներ։
Վիրաբուժության ինտենսիվ կիրառական թրեյնինգի ծրագիրը կարելի է ներբեռբել այստեղ
Երկ. – Ուրբաթ՝ 9:00 – 18:00
Շաբաթ՝ 9:00 – 16:30
© AjapnyakMC.com 2025, created by: RAF.am
This will close in 0 seconds
This will close in 0 seconds
This will close in 0 seconds