Աջափնյակ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունն առաջարկում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների և վնասվածքների ժամանակակից, արդյունավետ և անվտանգ բուժում։ Մեր ծառայությունը ձևավորվել է միջազգային բժշկության լավագույն փորձի հիման վրա՝ համախմբելով բարձրակարգ մասնագետներին, նորագույն վիրաբուժական մոտեցումները և բարձրորակ բժշկական նյութերը։
Ծառայությունում աշխատում են փորձառու վնասվածքաբան-օրթոպեդներ, որոնք մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքները՝ մասնակցելով միջազգային վերապատրաստումների, գիտական կոնգրեսների և մասնագիտական կոնֆերանսների։ Սա մեզ հնարավորություն է տալիս ներդնել համաշխարհային բժշկության առաջատար փորձը և կիրառել ամենաարդյունավետ բուժման մեթոդները։
Մեր կենտրոնում իրականացվում է հենաշարժողական համակարգի վնասվածքների, կոտրվածքների, հոդային և ոսկրային հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ օգտագործելով ամերիկյան և եվրոպական ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ։ Կիրառվում են ինչպես պահպանողական բուժման մեթոդներ, այնպես էլ բարձր տեխնոլոգիական վիրահատություններ։
Վիրաբուժական միջամտությունների ընթացքում օգտագործվում են բացառապես եվրոպական և ամերիկյան արտադրության իմպլանտներ և մետաղական կոնստրուկցիաներ, որոնք համապատասխանում են միջազգային CE, ISO և US FDA որակի խիստ չափանիշներին։ Այս մոտեցումն ապահովում է վիրահատությունների բարձր ճշգրտություն, արագ վերականգնում և հետվիրահատական բարդությունների նվազագույն ռիսկ։
Մեր առաքելությունն է յուրաքանչյուր բուժառուի ապահովել վստահելի, անվտանգ և բարձրակարգ բուժօգնություն՝ վերադարձնելով շարժման ազատությունն ու կյանքի ակտիվությունը։