Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասին

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը մեր կենտրոնի կարևորագույն ծառայություններից է, որն ապահովում է արագ և արդյունավետ բժշկական օգնություն այն դեպքերում երբ բուժառուների մոտ առկա են տարբեր վնասվածքներ՝ կոտրվածքներ,փափուկ հյուսվածքների սալջարդներ,հոդախախտեր, ինչպես նաև վիրաբուժական,ուրոլոգիական,անոթային և գինեկոլոգիական սուր պաթոլոգիկ վիճակներ: Մեր մասնագետները գործում են շուրջօրյա՝ 24 ժամ, շաբաթական 7 օր։ 

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը գործում է եվրոպական և ամերիկյան բժշկական ստանդարտներին և որակի բարձր պահանջներին համապատասխան՝ ապահովելով ժամանակակից, համակարգված և բազմամասնագիտական մոտեցում յուրաքանչյուր կլինիկական դեպքի նկատմամբ։

 

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, մոնիթորինգի, վերակենդանացման և լաբորատոր սարքավորումներով, որոնք ապահովում են պացիենտների ճշգրիտ ախտորոշում, վիճակի շարունակական վերահսկում և բուժօգնության բարձր արդյունավետություն։

 

Ծառայությունում ընդգրկված են բարձրակարգ մասնագիտացում ունեցող ավագ վիրաբույժներ, վնասվածքաբան-օրթոպեդներ, ուրոլոգներ, անոթային վիրաբույժներ, գինեկոլոգներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ,սրտաբաններ, ռենտգենոլոգներ, ՈՒՁՀ մասնագետներ և լաբորատոր բժիշկներ։

 

Բուժօգնության կազմակերպումը կառուցված է միջդիսցիպլինար համագործակցության սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվորեն գնահատել բուժառուի վիճակը և կիրառել համադրական բժշկական մոտեցում։ Անհրաժեշտության դեպքում ավագ վիրաբույժներն արագ միանում են բուժական գործընթացին՝ աջակցելով հերթապահ բժիշկներին և բարձրացնելով բուժօգնության արդյունավետությունն ու որակը։

 

Բուժական ողջ գործընթացը մշտապես գտնվում է ծառայության ղեկավարի Տ․Մ․ Ղազարյանի և կենտրոնի հիմնադիր-տնօրեն, բ․գ․թ Գ․Ա․ Մանուկյանի վերահսկողության ներքո՝ ապահովելով մասնագիտական պատասխանատվության, որակի և շարունակական հսկողության բարձր մակարդակ։

Ինչպիսի գանգատների դեպքում է պետք դիմել անհետաձգելի բուժօգնության ծառայություն:

Ինչպես դիմել անհետաձգելի բուժօգնության ծառայություն

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայության մուտքը գտնվում է շենքի ետնամասում: Վերոնշյալ գանգատների դեպքում բուժառուները կարող են դիմել անհետաձգելի բուժօգնության ծառայություն, ինչպես ինքնուրույն այնպես էլ շտապ բուժօգնության ծառայության միջոցով՝ զանգահարելով 103 հեռախոսահամարին:

Բժիշկներ

Մագդա Գասպարյան
Մանրէաբան
Սյուզաննա Մելիքջանյան
Համաճարակաբան
Գայանե Յարալովա
Լաբորատոր բժիշկ

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds