Հարգելի այցելու,
բարի գալուստ Աջափնյակ Բժշկական Կենտրոն, ուր կան բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները՝ հասանելի յուրաքանչյուրին։
Ստեղծման օրվանից Աջափնյակ Բժշկական Կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոն։
Այսօր՝ մի քանի տարի անց, այն Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկն է։
Մենք ստեղծել ենք մի կենտրոն, որն առանձնանում է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, բարձրակարգ սպասարկմամբ, անհատական մոտեցումով և իհարկե, մասնագիտական լավագույն կազմով։
Մեր առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը մեր գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորս ձգտում ենք իրականացնել ամեն օր։
Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում՝ սրտաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, ատամնաբուժություն և այլն ։
Մենք ապահովել ենք ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ ու լիարժեք բուժման համար։
Հարգանքներով՝ Գ. Մանուկյան, գործադիր տնօրեն և հիմնադիր