Բլոգ

Հաստ աղու պոլիպի հեռացում

Այսօր Ձեզ ենք ներկայացնում հաստ աղու պոլիպի էնդոսկոպիկ հեռացման դեպքը, որը կատարել է «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի էնդոսկոպիստ, էնդոսկոպիկ վիրաբույժ Լացկո Ե.Ֆ. Միջամտությունից մեկ ժամ անց պացիենտը դուրս է գրվել և ինքնուրույն առանց որևիցէ գանգատների գնացել տուն և մի քանի ժամ անց վերադարձել իր առօրյա կյանքի տեմպին։ Հաստ աղու պոլիպները, դա հյուսվածաքյաին գոյացություններ են, որոքն առաջանում են հաստ աղու լորձաթաղանթից։ Սովորաբար նրանք մեծանում են առանց գանգատների, սակայն մեծանալուն պես նրանք առաջացոնւմ են ցավեր, արյուն կղանքի հետ։ Նրանց հիմնական վտանքը, սակայն նրանք չարորակ ոռւոցքի վերացման մեջ է։ Հետևաբար հարկավոր է ժամանակին դիմել բժշկին, հետազոտվել, առավելևս, որ այն հայտնաբերել շատ հեշտ է, իսկ պոլիպի հեռացնելը փորձառու ձեռքերում՝ անվնաս և ապահով։ 

Կարդալ ավելին »

Ինչպես պատրաստվել կոլոնոսկոպիկ հետազոտությանը

Կոլոնոսկոպիա — դա բարձր արդյունավետություն ունեցող էնդոսկոպիկ հետազոտություն է, որի արդյունքում բժիշկը գրեթե 100% հավանականության կարող է բացառել հաստ աղու լուսանցքում գտնվող որևիցէ հիվանդություն։ Միջամտությունը կատարվում է նաև անզգայացման պայմաններով, որի միջոցով որևիցէ անհանգստություն պացիենտին չի պաճառվում։ Հետազոտության արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է մինչ միջամտություն իրականացնելը պատրաստել աղիները, որպեսզի ապահովել առավելագույն տեսանելիությունը։ Հետևաբար, «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի էնդոսկոպիկ բժիշկների մի խումբ պատրաստել են Ձեր համար երկլեզու հատուկ սխեմատիկ նկարագրություն, թե ինչպես է պետք սնվել մինչ միջամտությունը։ 

Կարդալ ավելին »

Շագանակագեղձի արմատական հեռացում չարորակ ոռուցքի կապակցությամբ լապարոսկոպիկ եղանակով

Կատարվեց շագանակագեղձի արմատական հեռացում չարորակ ոռուցքի կապակցությամբ լապարոսկոպիկ եղանակով. “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում վերջերս կատարվեց շագանակագեղձի արմատական հեռացում չարորակ ոռուցքի կապակցությամբ լապարոսկոպիկ եղանակով։ Վիրահատությունը կատարեց ՌԴ, ք. Մոսկվա, Դիլանյան Կլինիկայի ղեկավար, փորձառու և հայտնի ուռոլոգ, ուռուցքաբան և վիրաբույժ, մեր հայրենակից Հ.Է. Դիլանյանի և “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրաբուժական և ուրոլոգիական մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Բարդագույն այս վիրահատությունը լապարոսկոպիկ եղանակով հնարավոր է կատարել միայն փորձառու մասնագիտական թիմային աշխատանքի շնորհիվ, քանի որ այն պահանջում է վիրաբուժական անձնակազմից բացառիկ համախմբված աշխատանք և անհատական հմտություններ։ Վիրահատական ընթացքը էլ ավելի բարդ էր, քանի որ ուռուցքային գերաճ կար նաև հարակից օրգանների մեջ և վիրաբուժական թիմը ստիպված էր հավելյալ հմտության և ջանքերի շնորհիվ ամբողջապես հեռացնել վտանգված հատվածները՝ ապահովելով օտարերկրյա քաղաքացուն առողջանալու ավելի մեծ շանսեր։ Հայաստանում լապարոսկոպիկ արմատական պրոստատէկտոմիա շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ կատարվում է եզակի, քանի որ նշված վիրահատության համար նաև պահանջվում է տեխնիկական և մասնագիտական գերազանց կազմ։ Բժիշկ Հ.Է. Դիլանյանը պարբերաբար այցելում է մեր Կենտրոն և կատարում բարդագույն վիրահատություններ։

Կարդալ ավելին »

Ստամոքս-աղիքային արյունահոսության էնդոսկոպիկ դադարեցում «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում

Ստամոքս-աղիքային արյունահոսությունը հանդիսանում է խոցային հիվանդության բարդություններից ամենավտանգավորը, որի արդյունքում կարող է լինել ամենավատ հետևանքները։ Արյունահոսության դադարացնելը դեղորայքային միջամտությունների արդյունքում դժվար է իրականցնել, իսկ դեղորայքային դադարեցման այլըտնտրանքը համարվում է վիրահատությունը։  Ահա, թե ինչպես է հաջողվում էնդոկսոպիկ ծառայության առաջատար մասնագետ Լացկո Եվգենիայի մոտ արյունահոսությունը դադարեցնել էնդոսկոպիկ կլիպավորման արդյունքում։  Նշված միջամտությունը պահանջում է միահամուռ թիմային աշխատանք, անհատական բարձր մասնագիտական հմտություններ և իրական պրակտիկ, կիրառական գիտելիքներ։ Տեսահալովակում պատկերված է այն պահը, երբ Բժշկուհի Լացկոն Pentax սարքավորումների վրա կարողանում է հերթական անգամ փրկել պացիենտին բարդագույն վիրահատությունից, քանի որ անհաջողության դեպքում պացեինտը կյանքի միակ փրկության հնարավորությունը կախված կլիներ մեծ և ծավալուն, չափազանց վտանգավոր վիրահատությունից։ Վիդեո.

Կարդալ ավելին »

Բարիատրիկ վիրահատութուն

Ինչքան է վիրահատության տևողությունը Վիրահատությունը տևում է 2.5 -3.5 ժամ, վիրահատությանը մասնակցում են երեք վիրաբույժ՝ բարիատրիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության մասնագետներ։ Երբ ես կարող եմ վերադառնալ իմ առօրյա կյանքի տեմպին վիրահատությունից հետո։ Ինչպես և ցակացած այլ վիրահատություն, նշված վիրահատությունը նույնպես ենթադրում է որոշակի հետվիրահատական առանձնահատուկ խնամք, ոի տևողությունը խիստ անհատական է, կախված է մարդու օրգանիզմի վերականգնողական պաշարներից, ներքի բիոռիթմերից, վիրահատության առանձնահատկություններից և մի շարք տարբեր հանգամանքներից։ Սորվորաբար այն տևում է մոտ 3-4 շաբաթ։ Երբ ես կարող եմ ինքնուրույն սնվել։ Սովրոաբար վիրահատությունից հետո 48 ժամվա ընթացքում աստիճանաբար բժշկի հսկուղությամբ մեկնարկում է սննդակարգի ընդունումը, որը իհարկե սկսվում է չափավոր՝ հաշվի առնելով վիրահատության առանձնահատկությունները։ Սննդակարգը ենթադրում է հատուկ կարևոր և պահանջված բադարամասերի կոմբինացված համալիրը, որը այդ պահին Ձեր օրգանիզմին առավել կարևոր և պահանջված է։ Ինչպիսի վտանգներ կարող են առաջանալ վիրահատության ընթացքում և հետո։ Կարևոր է հասկանալ, որ բարիատրի վիրահատությունը — դա բարդ վիրաբուժական միջամտություն է, թեկուզ և նա կատարվում է լապարոսկոպիկ եղանակով։ Վիրահատության ընթացքում կարող են լինել արյունահոսություն, աղիքի կամ այլ օրգանի պատռում, վնասում, հետագայում կարող է նաև առաջանալ ճողվածք, ինֆեկցիաներ, պանկրեատիտ, աղիքային անանցանելիություն և այլն. ) Ինչպիսի արդյունքներ ես կարող եմ ակնկալեմ վիրահատությունից հետո ամբողջական արդյունքների մասին կարելի է խոսել վիրահատությունից հետո առնվազն 7-11 ամիս անց, սակայն վիրահատությունից հետ չափազանց կարևոր է շարունակել ֆիզիկական ակտիվությունը, դիետիկ սնունդը և ակտիվ կյանքի ռիթմի պահպանումը։Նման դեպքում ավելորդ քաշի 1/3-1/2 նվազումը համարվում է լավ արդյունք։ Ինչ է ներառված վիրահատության արժեքի մեջ և արդյոք ես ինչ-որ մի հավելյալ գումար հետագայում պետք է ավելացնեմ։ Վիրահատության արժեքի մեջ ներառված է փաթեթային առաջարկը, որտեղ նախավիրահատական ստանդարտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները, նեղ մասնագետներ — ներզատաբան, սրտաբան, դիետոլոգ, հոգեբան, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, թոքաբան, վիրաբույժներ արդեն իսկ ներառված են, ներառված է վիրահատությունը, ազգայացումը, վիրահատական խնամքը, դեղորայքը, սնունդը, հետվիրահատական հետազոտությունները։  Արժեքի մեջ ներառված են հավելյալ հետազոտությունները, որոնք ի հայտ են գալիս զննման արդյունքում, ինչպես նաև հավելյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները։

Կարդալ ավելին »
Բժիշկների Աշխատամքօ առաջարկներ ներկայացնելու առանձնահատկությունները

Բժիշկների Աշխատամքօ առաջարկներ ներկայացնելու առանձնահատկությունները

Գիտեք, որ բժիշկները պատկանում են այն պահպանողական մասնագիտական խավին, որոնց համար աշխատանքի մեջ ամենակարևոր պայմաններից թերևս կարևորագույնը հանդիսանում է կոլեկտիվը և աշխատանքային պայմանները։ Թվում էր, թե աշխատավարձը, կամ նախընտրելի այլ հարմարավետ պայմանները պետք է, որ լինեն ավելի կարևոր, սակայն արի ու տես, որ մասնագետների գերակշռող մասը, համաձայն տարբեր հարցումների, առավել կարևոր են համարում մթնոլորտը, անձնակազմը, արտեղ բժիշկները անց են կացնում իրենց առօրյա կյանիք թերևս գերակշիռ մասը։ Հետևաբար…, Կենտրոններին, որոնք ակնկալում են մասնագետներին առաջարկել աշխատանք առաջին հերթին պետք է հոգալ մասնագետների առօրյան առավելի հարմարավետ կազմակերպելու համար, որտեղ նրանք պետք է ունենան որակյալ սնունդ ստանալու, հանգստանալու և իհարկե հաճելի միջավայրում գործընկերների հետ շփման մասին։ Բժիշկները, նրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են աշխատել անձնվեր և պարտաճանանչ՝ որի դիմաց ակնկալելով ստանալ արժանավայել աշխատավարձ՝ հեռու մնալով պացիենտի հետ ցանկացած տեսակի գումարային հարցերի քննարկումներից։ Ի դեպ — Մասնագետների գերակշռող մասը անզնվորեն խոստովանում են, որ գումարային հարցերի շուրջ քննարկումները ավելի դժվար և կաշկանդող է, քան բազմաթիվ ծանր հիվանդների հետ աշխատանքը։ Բժիշկները չեն սիրում մնալ անգործ, սիրում են լինել աշխատանքի մեջ և ամբողջությամբ տրվել սիրված աշխատանքին։ Հարմարաավետ պայմանները և թիմային հաջողված աշխատանքը տալիս են այն արդյունավետ աշխատանքի բավարարվածությունը, որին ձգտում է ցանկացած բժիշկ։ Սակայն լինում են նաև բացառություններ, երբ մասնագետը աշխատում է մի հիվանդանոցում, որտեղ բաղձալի պայմաններ չկան։ Հանդիպում են, ցավոք, նաև այդպիսի դեպքեր…, բայց դա վկայում է նրա մասին, որ բժիշկը ներքուստ ունի ՎԱԽ, որ այդ Կենտրոնից զատ, նա ավելի լավ պայմաններ չի գտնի, իսկ արդյունքում կկորցնի նաև այն, ինչ նա ուներ։ Համոզված ենք, որ ներկա ստեղծված մրցունակ ոլորտում իրոք բժշկի դիմաց մասնագիտական պահանջները չափազանց բարձր են, որին նաև գումարվում են նոր տեխոնոլգիաներին տիրապետելու և լեզուների իմացության ժամանակով դրդված իրականությունը։ Կասեք, իհարկե, պահպանողական մոտեցումը և ռիսկը իրար հակասում են…. ԿԱ երկու տարբերակ. — խիզախաբար ընդունել առաջարկը, որին արդեն վստահել են շատերը և նույնպես տրվել աշխատանքին, որովհետև նման առաջարկներ չեն հանդիպում ամեն օր. — համատեղել հինը և նորը և որոշ ժամանակ անց, կատարել վերջնական որոշում Հետևաբար, պարգևը ստանում է միայն այն մասնագետը, ով այս ցիվիլազված և գիժ պայքարում իրատեսորեն գնահատում է իր ունակությունները, ունի խիզախություն և պատրաստ է փնտրել այն Կենտրոնը, որը իրեն է սպասում է։ Վստահաբար շահում են այդ դեպքում երկուսը։ Չէ որ Բժշկական Կառույցը նույնպես ցանկանում է ունենալ կայուն, վստահելի, գրագետ և գաղափարակիր գործընկերը, որը հանդիսանում է բժշկական հաստատության նվիրյալ մասնագետը։ Գտեք Ձեր բժշկական կառույցը և պարգևեք առողջություն մեր պացիենտներին։

Կարդալ ավելին »

Անվճար դասընթացներ բուժառուների համար Աջափնյակ ԲԿ ում

Հունիսի 3-ին կայացավ ՀԻՊԵՐՏՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ունեցող ՊԱՑԻԵՆՏԻ ԴՊՐՈՑ առաջին հանդիպումը։ Հանդիպմանը ներկա գտնվեցին նախատեսվածից շատ՝ 38 պացիենտներ, որոնց անվճար կատարվեցին անհրաժեշտ հետազոտություններ, տրվեցին խորհուրդներ, բացատրեցին ինքնախնամքի, դեղորայքի ընդունման կարգի, սննդակարգի մասին, պարզաբանեցին բազմաթիվ հարցեր։ Մեր հմուտ և փորձառու բժիշկներ՝ Ա. Հովհաննիսյանը (թերապևտ-թոքաբան), Ա. Մնացականյանը (տեղամասային թերապևտ), Էլ. Գրիգորյանը (սրտաբան), Ա. Կարապետյանը (ներզատաբան) տվեցին սպառիչ պատասխանններ և մանրակրկիտ բացատրեցին բոլոր կարևոր խնամքի հմտություններին վերաբերվող հարցերին։ Մեր պացիենտների ջերմ և բարի արձագանքները և շնորհակալական խոսքերը չուշացան, որոնք հանդիսանում եմ մեզ համար լավագույն պարգևը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Խոստանում ենք, սա կլինի շարունակելի

Կարդալ ավելին »

Օգտակար տեղեկատվություն հերթերից խուսափելու համար

Հարգելի այցելուներ, մեզ համար չափազանց կարևոր է ապահովել մատուցված ծառայությունների բարձր որակը։ Այստեղ կարևոր է, նվազեցնել Ձեր սպասելաժամանակը, դարձնել սպասարկում է բարեկիրթ և որակյալ։ Այդ իսկ պատճառով Կենտրոնում ողջունում եք, եթե մասնագետի մոտ գրանցումը կատարվում է նախապես։ Մեր պաշտոնական կայքում www.ajapnyakmc.com արդեն իսկ գործում է առցանց/էլեկտրոնային գրանցման համակարգը, որը ինտեգրված է Earlyone համակարգի հետ։ Այժ դուք կարող եք նախապես ֆիքսել այցելության ժամանակը, իսկ այցելության ժամանակ տեղեկացրեք ՏԵՂԵԿԱՏՈՒ բաժնում, որ դուք ունեք առցանց գրանցված խորհդատվություն/հետազոտություն հստակ ժամի համար։

Կարդալ ավելին »

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds