Պալիատիվ բժշկություն. Կյանքի որակ և նրան հասնելու գաղտնիքները։

Մեր նախորդ հոդվածներում արդեն բարձրացրել ենք ծերացող ազգաբնակչության մասին, իսկ ծերության հետ մեկտեղ ցավոք տարբեր խրոնիկական ծանր հիվանությունների դեմ պայքարը ավելի և ավելի դժվար է դառնում։

Կյանքի մայրամուտին մոտեցող մարդկանց համար կյանքի բարձր որակ ապահովելը և պատվով անխոսափելին դիմավորելը այսօր ամենուր դարձել է լուրջ սոցիալական խնդիր։ Նախկինում պալիատիվ կամ ամոքիչ բժկությունը վերագրվում էր ուռուցքանական տերմինալ վիճակում գտնվող մարդկանց, սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ, որ անկողնային, անշարժ, տարբեր գանգուղեղային, այլ հիվանդություններով կամ պարզապես խորը ծերությամբ հիմանվորված մարդիկ նույնպես ունեն կարիք՝ մասնագիտական և որակյալ օգնություն ստանալ, իսկ իրենց խնամող բարեկամները օդ ու ջրի պես գրագետ մասնագետրի խորհրդի կարիք ունեն՝ թե ինչպես ապահովել պացիենտի առավել կոմֆորտը, ինչպես շփվեն, ինչ դիրքով գտնվի պացիենտը անկողնում, ինչպես սնվի,  ինչպես խնամեն, մշակեն վերքերը, պառկելախոցերը, և այլն։

Ի դեպ պետք չէ մոռանալ, որ ուռուցքով հիվանդների մոտ օնկոլոգի և պալիատիվ բժշկի դերերը լրիվ տարբեր են, նա նույնպես տարբերվում է շտապ օգնության բժշկի ծառայություններից։ Այն դեպքում, երբ օնկոլոգը հիմանականում զբաղված է հիմանկան հիվանդության դեպ պայքարելով, իսկ շտապ օգնության բժիշկը ցույց է տալի օգնություն միայն նշված կանչի պահին, պալիատիվ բժիշկը օնկոլոգի կամ այլ նեղ մասնագետի հետ համատեղ հոքս է տանում կյանքի որակին նվազեցնող սիմպտոմներ դեմ, կատարում դետոքսիկացիայի կուրսեր՝ ապահովելով օրգանիզմի արագ վերականգնումը, ասենք հաջորդ քիմիաթերապիայի կուրսի համար։

Մյուս կողմից, կա մի մոլորված կարծիք, թե պալիատիվ բժկությունը դա մահի մասին է, բայց պետք չէ մոռանալ, որ կան հազարավոր պացիենտներ, որոնք արդյունավետ ստանալով տարբեր ծանր հիվանդությունների համար բավականին ագրեսիվ և լուրջ բուժում նույնպես մասնագիտական պալիատիվ բժշկի կարիք ունեն, ով հասկանում է և կոմպետենտ ցանկացած պահին լինել պացիենտի կողքին և միասին հաղփահարել ծանրագույն հիվանդության ընթացքը։ ապացուցված է, որ ժամանակին կատարված պալիատիվ օգնությունը զգալիորեն լավացնում է կենսակայունության ցուցանիշները այն պացիենտների մոտ, ով պայքարում է ծանր հիվանդության դեմ։

Եվ վերջապես — Պալիատիվ բժշկությունը դա առանձին գիտություն է, որտեղ էմոցիոնալ և հոգեբանական աջակցությունը նույնպես համարվում է կարևոր, հաճախ նաև որոշիչ բաղադրիչ։

«Աջափնյակ» Բժշկական կենտրոնում այսուհետ գործում է շարժական պալիատիվ բժշկական ծառայություն։ Այս ժամանակակից և նորաբաց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում, որտեղ վիրաբուժական, թերապևտիկ, ախտորոշիչ  բազմաթիվ ծառայությունների հետ մեկտեղ նաև գործում է չափազանց կարևոր ամոքիչ կամ պալիատիվ շարժական ծառայությունը։ Ծառայության ղեկավար, օնկոլոգ, բժիշկ Էրիկ Դեմիրճյանը իր մասնագիտական պալիատիվ խմբի հետ համատեղ կատարում է խորհրդատվություններ և տնային կանչերի սպասարկում այն բոլոր մարդկանց համար, ում նշված օգնությունը պահանջված է և կարևոր։ Ի դեպ, պալիատիվ բժշկության կանչի հետ համատեղ տնային պայմաններում նաև կատարվում են սոնոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ և այլն։

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds