- “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի յուրաքանչյուր հիվանդասենյակ հատուկ նախագծված է գերմանական հիվանդաշինության խստագույն նորմերին համաձայն, այլ ոչ թե հարմարեցված է արդեն իսկ առկա սենյակային պայմաններին:
- կարևորելով հետվիրահատական խնամքը և հանգիստը հիվանդասենյակի ամեն անկյուն և մանրուք մտածված է հիվանդի առավելագույն հարմարավետության համար՝ նվազեցնելով հիվանդանոցային կարծրատիպերի կիրառումը և առավել մոտեցնելով հյուրանոցային և տնային պայմաններին:
- արագ և արդյունավետ ապաքինման համար մենք հոգում են սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների մասին, սահմանափակում բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ այցելությունների քանակը, որպեսզի հանգիստը լինի առավել անկաշկանդ և լիակատար։
- “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը տեղակայված է երրորդ հարկում և այստեղ օրեկան կատարվում են բազմաթիվ բացառիկ վիրահատություններ՝ վիրաբուժական բազմաթիվ ոլորտներում, վճարովի, պետպատվերի և սոցփաթեթի շրջանակներով։