Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը․
- Վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 40-ամյա պացիենտ, որը գանտգատվում է որովայնի միջին գծով, պորտի մակարդակին գոյացության առկայությունից և ցավերից։
- Զննումների և հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ արկա է հետվիրահատական միջին չափսերի մասնակի ներուղղվող վենտրալ ճողվածք։ Կինը մի քանի տարի առաջ տարել է գինեկոլոգիական վիրահատություն, որից հետո առաջացել է վենտրալ ճողվածք, որը տարիների ընթացքում մեծացել է և վերջին մեկ տարվա ընթացքում այն ըստ պացիենտի խոսքերի դարձել է ավելի մեծ և ցավոտ։
- Նախավիրահատական հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ճաղվածքապարկի պարունակությունն է մեծ ճարպոնը և ստամոքսի պատը/աղու գալարը։
- Լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո պացիենտը պատրաստվեց վիրահատության։
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ընթացքում պարզվեց, որ ճողվացքի պարկում մեծ ճարպոնի հետ նաև առկա է ստամոքսի մեծ կորության անտրալ հատվածի 10սմ x 10սմ չափսերով ուռուցք, որը ամուր սերտաճել է ճողվաքապարկի եզրին։
ԿԱՏԱՐՎԵՑ․ Ստամոքսի ատիպիկ մասնահատում, ամբողջությամբ հեռացված ուռուցքը ենթարկվեց ներվիրահատական հիստոլոգիական արագ քննություն, որի ժամանակ պարզվեց, որ ստամոքսի ուռուցքը գաստրոինտեստիցիալ բարորակ բնույթի է (GIST)։ Վիրահատությունը ավարտվեց նաև հետվիրահատական ճողվածքի SUBLAY պլաստիկայով 15սմ x 20 սմ չափսերի պոլիպրոպիլենային ցանցի տեղադրումով։
Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ, պացիենտը դուրս գրվեց ստացիոնարից առանց որևիցէ գանգատների, 4-րդ օրը լավացումով։
Հետագա հիստոլոգիական և իմունոհիստոքիմիական հետազոտությունը ցույց տվեցին gastrointestinal stromal tumor, low risk, ցածր միտոտիկ աճով։
Բաժանորդագրվեք մեր YOUTUBE ալիքին և դիտեք
- մեր մասին տարբեր հոլովակներ
- հաղորդումներ տարբեր հեռուստաալիքներով “Աջափնյակ” ԲԿ-ի մասին
- ինչպես նաև բացառիկ և հետաքրքիր լապարոսկոպիկ ուսուցողական ֆիլմեր, որոնք կատարվել են “Աջափնյակ” ԲԿ վիրաբուժական թիմի կողմից