- Համոզվեք, որ նախավիրահատական հետազոտությունների հիմանական մասը արդեն իսկ ներառված է արժեքի մեջ։ Որոշ Կենտրոններ, արժեքը նշելիս, հետազոտությունների կամ լաբորատոր անալիզների մի մասը չեն ընդգրկում արժեքի մեջ։
- Խնդրեք, որպեսզի պարզաբանեն, թե որ դեղորայքը դեռ պետք է հավելյալ գնվի Ձեր կողմից։ Լինում են դեպքեր, որ Կենտրոնը հորդորում է ձեզ գնել որոշ դեղորայք։
- Հիվանդասենյակը, որտեղ դուք պետք է հանգստանաք և վերականգնվեք վիրահատությունից հետո պետք է նույնպես լինի հարմարավետ։ Ցանկության դեպքում Ձեզ կարող են ցույց տալ Ձեր հիվանդասենյակը։ Համոզվեք, որ այն մաքուր է, հարմարավետ, պարզեք, արդյոք Ձեզ տրամադրվում է սնունդ, հիգիենայի պարագաներ, ստուգեք լոգասենյակի մաքրությունը, տաք ջրի առկայությունը և այլն։ Լինում են դեպքեր, որ առանձին բարձր հարմարավետության հիվանդասենյակի համար պետք է հավելյալ վճարել, քանի որ այն հիվանդասենյակը, որը Ձեզ համար նախատեսված է, այնքան էլ հարմարավետ չէ։
- Պարզեք, արդյոք Կենտրոնում կան բոլոր տեսակի մասնագետները, որոնք Ձեզ՝ ելնելով Ձեր հարակից հիվանդություններից (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, ալլերգիաներ, և այլն) կարող է անհրաժեշտ լինեն։ Եթե դա այդպես է, համոզվեք, որ այդ մասնագետների խորհդատվությունները, անհրաժեշտության դեպքում, նույնպես ներառված են արժեքի մեջ։
- Մի կաշկանդվեք տալ Ձեր հիվանդության և բուժման մասին բոլոր տեսակի հարցեր, համոզվեք Ձեր բուժող բժշկի մասնագիտական ունակությունների և մարդկային բավարար որակի մեջ՝ մինչ բուժման սկիզբը։ Հարցրեք հետվիրահատական խնամքի և հետագա հսկուղության և խնամքի մասին։ Որակյալ Կենտրոններում, Ձեր բուժող անձնակազմը պատասխանատու է հետվիրահատական ընթացքի համար, նույնիսկ դուրս գրումից հետո։
Եղեք առողջ
Հարգանքներով,
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոն
+37433 38 00 44