Շագանակագեղձի արմատական հեռացում չարորակ ոռուցքի կապակցությամբ լապարոսկոպիկ եղանակով

Կատարվեց շագանակագեղձի արմատական հեռացում չարորակ ոռուցքի կապակցությամբ լապարոսկոպիկ եղանակով.

“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում վերջերս կատարվեց շագանակագեղձի արմատական հեռացում չարորակ ոռուցքի կապակցությամբ լապարոսկոպիկ եղանակով։

Վիրահատությունը կատարեց ՌԴ, ք. Մոսկվա, Դիլանյան Կլինիկայի ղեկավար, փորձառու և հայտնի ուռոլոգ, ուռուցքաբան և վիրաբույժ, մեր հայրենակից Հ.Է. Դիլանյանի և “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրաբուժական և ուրոլոգիական մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Բարդագույն այս վիրահատությունը լապարոսկոպիկ եղանակով հնարավոր է կատարել միայն փորձառու մասնագիտական թիմային աշխատանքի շնորհիվ, քանի որ այն պահանջում է վիրաբուժական անձնակազմից բացառիկ համախմբված աշխատանք և անհատական հմտություններ։

Վիրահատական ընթացքը էլ ավելի բարդ էր, քանի որ ուռուցքային գերաճ կար նաև հարակից օրգանների մեջ և վիրաբուժական թիմը ստիպված էր հավելյալ հմտության և ջանքերի շնորհիվ ամբողջապես հեռացնել վտանգված հատվածները՝ ապահովելով օտարերկրյա քաղաքացուն առողջանալու ավելի մեծ շանսեր։

Հայաստանում լապարոսկոպիկ արմատական պրոստատէկտոմիա շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ կատարվում է եզակի, քանի որ նշված վիրահատության համար նաև պահանջվում է տեխնիկական և մասնագիտական գերազանց կազմ։

Բժիշկ Հ.Է. Դիլանյանը պարբերաբար այցելում է մեր Կենտրոն և կատարում բարդագույն վիրահատություններ։

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds