“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրահատական բաժանմունքին անհրաժեշտ է բանիմաց, գրագետ, բծախնդիր և պատասխանատու բուժքույր՝ ցերեկային ժամերին վիրահատարանում աշխատելու համար:
Աշխատանքային պարտականություններ
1. Նախապատրաստել վիրահատարանը և վիրահատության մասնակից անձնակազմին
2. Կարգավորել և հետևել հիվանդին ճիշտ ժամանակին վիրահատարան բերելուն, վիրահատական սեղանին ճիշտ դիրքով պառկեցնելուն և վիրահատարանից հիվադասենյակ տեղափոխելուն։
3. Վիրահատության ընթացքում օգնել վիրահատությունը իրականացնող բուժ. անձնակազմին՝ մատակարարելով համապատասխան գործիքներ, նյութեր և սարքավորումներ
4. Հետևել վիրահատության ընթացքին՝ վերադարձնելով գործիքները և վիրակապական նյութերը: Կառավարել և վարել վիրահատական գործիքների, նյութերի ծախսը։
5. Հետևել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոններին։ Վիրահատությունից հետո հավաքել գործիքները և կատարել համապատասխան մշակում։ Իրականացնել մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության։
6. Կազմակերպել ընթացքը համաձայն Կենտրոնի որակի և անվտանգության ստանդարտներին
7. Պատրաստել սպիտակեղենը, վիրակապական և կարելու նյութերը, հագուստը, գործիքները և սարքավորումները մանրէազերծման և հետևել մանրէազերծման որակին։ Ժամանակին և գրագետ կատարել անհրաժեշտ փաստաթղթավորում
8. Կատարել ավագ բուժքրոջ հանձնարարականները
Անհրաժեշտ որակավորումներ
1. Միջին մասնագիտական կրթություն /կամ մասնագիտական կրթության առկայություն վիրահատարանի բուժքրոջ մասնագիտությամբ/
2. Հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն
3. Վերջին 2 տարվա ընթացքում մասնագիտական ակտիվ գործունեություն
4. Բժշկական էթիկայի կաննոների իմացություն:
5. Համակարգչային բազային ծրագրերի իմացություն (MS Office)
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝
– երկուշաբթի-ուրբաթ 08:30-17:30,
– շաբաթ օրերին՝ 08:30-ից մինչև 14:00-ն:
Նախատեսվում է փորձաշրջան՝ 1 ամիս տևողությամբ:
Աշխատավարձ՝ 200 000 – 350 000 ՀՀ դրամ
Հայտերը ուղարկել էլ.փոստով՝ նշելով նկարով CV, կամ մանրամասն պատմել ձեր մասնագիտական փորձի մասին։
Հարցերի դեպքում կարող եք այցելել “Աջափնյակ” Բժշկական Կենտրոն
(դիմել գլխավոր բուժքույր Լիանա Սառաջյանին)
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում պահանջվում է գնումների մասնագետ (նաև ոչ լրիվ զբաղվածությամբ (ճկուն, շաբաթական 20 ժամ և ավելին)՝ դեղագետի մասնագիտությամբ (գերադասելի է)։
Պարտականություններ
– կազմակերպել դեղորայքի, պարագաների, սարքերի մրցույթային և արտամրցույթային գնումների գործընթացը
– տնօրինել և կառավարել դեղորայքային պահեստը
– կարգավորել ներհիվանդանոցային պահանջների համար ծառայությունների հետ դեղորայքի և պարագաների մատակարարման հարցերը
– պարբերաբար կատարել շուկայի ուսումնասիրություններ և գտնել առավել հարմար առաջարկներ
Աշխատանքի ընդունվելու համար պահանջվում է
– Համակարգչային վարժ գիտելիքներ
– Մասնագիտական և դեղագիտական/դեղագործական գիտելիքներ
– Ակտիվ և պատասխանատու մասնագետ առանց տարիքային սահմանափակման
– Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը խիստ ցանկալի է
Աշխատավարձ > 100 000 ՀՀ դրամից և բարձր
Արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների քիթ-կոկորդ-ականջաբանակն թիմը համալրելու համար անհրաժեշտ է ԼՕՌ մասնագետ՝ ամբուլատոր և պոլիկլինիկական օղակում, ինչպես նաև, ցանկության դեպքում, վիրահատությունների մասկանցելու, ինչպես նաև ըստ կոմպետենտության աստիճանի՝ նաև վիրահատություններ իրականացնելու համար։
Կենտրոնը հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ սարքավորումներով, նաև աուդիոմետրիա, էնդոսկոպիա և այլն․
Աշխատավարձ․ > 200 000 ՀՀ դրամ, որև ձևավորվում է գործավարձային աշխատավարձից և պայմանագրային հավելավճարներ վիրահատություններից և խորհրդատվություններից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Աշխատավարձի չափը նշված է մոտավոր, կարող է տատանվել՝ ելնելով մասնագետի աշխատանքային ժամերից և կոմպետենտության աստիճանից։ Համատեղությամբ աշխատանքը նույնպես դիտարկվում է;
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում աշխատելու են հրավիրում երիտասարդ և ձեռներեց, մոտիվացված ավարտած մասնագիտական կրթություն ունեցող անոթային վիրաբույժներ։ Վիրաբույժներին առաջարկվելու է մասնակցել վիրահատություններին, ավագ գործընկերների հսկողությամբ կամ ինքուրույն կատարել միջամտություններ, վարել հիվանդներ, կատարել տարբեր բուժումներ, ունենալ ստացիոնար հիվանդների հերթապահություներ, և այլն
Աշխատավարձը ձևավորվում է գործավարձային աշխատավարձից և պայմանագրային հավելավճարներ վիրահատություններից և խորհրդատվություններից։ Աշխատավարձի չափը։ Համատեղությամբ աշխատանքը նույնպես դիտարկվում է;
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնը մրցույթային կարգով հրավիրում է փորձառու պլաստիկ և վերականգնողական վիրաբույժի։
Պարտականություններ
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոն դիմելությամբ պայմանավորված տարբեր բուժառուների խորհրդատվություն և հետագա վիրահատությունների կազմակերպում։ Մասնագետը պետք է ունենա բավարար փորձ և հմտություններ մարմնի, դեմքի վրա պլաստիկ վիրահատություններ կատարելու համար։
Հաշվի առնելով մասնագետի բարձր որակավորման պահանջը, մենք առաջարկում ենք բարձր վարձատվություն (> 850 000 ՀՀ դրամ) և գրավիչ աշխատանքային պայմաններ, որը ենթադրում է գործավարձային աշխատանքային պայմաններ (35-45% վճարված գումարից՝ ըստ կոմպետենտության աստիճանի), հավելյալ բոնուսային հավելավճարներ։ Կենտրոնը նաև պատրաստ է աջակցել մասնագետի առաջխաղացման գործընթացին և տարբեր եղանակներով տեղեկացնել հանրությանը մասնագետի մասին։
«ԱՋԱՓՆՅԱԿ» Բժշկական Կենտրոնին պահանջվում են ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԻ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐ
ցերեկային աշխատանքի համար։
Պահանջներ.
Քույրական գործի տեսական և կիրառական գիտելիքներ և հմտություններ
Վիրահատական բուժքրոջ աշխատանքի վստահ տիիապետում՝ տարբեր
վիրահատությունների դեպքում
Համակարգչային գիտելիքներ (տեքստերի և հաշվետվությունների
մուտքագրում)
ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԻ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝
Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։00 (երկուշաբթի-ուրբաթ)
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնը մրցույթային կարգով և բարձր վարձատվությամբ ընդունում է աշխատանքի ֆինանսիստի բարձրագույն որակավորում ունեցող, փորձառու և արհեստավարժ մասնագետի։
Աշխատանքային պարտականություններ
Մասնագետի գործողությունները ներառում են բոլոր անալիտիկ և ֆինանսատնտեսական գիտելիքների և հաշվարկների կատարում, աշխատավարձի, հաշվետվությունների, անալիտիկ կրեդիտորական, դեբետորական, վարկային և հարկային հաշվարկներ և գործառույթներ, ՀԾ համակարգում և հարկային հաշվետվությունների կազմակերպում։ Բոլոր գարծառություներ հսկվում և կագրավորվում են արտաքին հաշվապահական գործընկեր-կազմակերպության կողմից։ Մասնագետը նաև կատարում է անկանխիկ մուտքերի համակարգում և վերահսկում։
Հիմնական գործառությունները կայանում են – մուտքերի և ելքերի բալանասավորում, ֆինանսական նախապլանավորում և վերահսկում։
ԿՐԿԻՆ ցանկանում ենք տեղեկացնել, որ պահանջվում է, ոչ թե հաշվապահ, այլ Ֆինանսական վերլուծող (ֆինանսիստ)
Մասնագետը վարժ պետք է տերապետի վերնընշված գորժառույթների, հմտորեն տիրապետի համակարգչային գիտելիքներին, ներառյլա ՀԾ, EXCEL և այլ անհրաժեշտ արդիական գործիքակազմին, տեղեկացված լինի հարկային ընթացիկ օրենսդրական և կանոնակարգային գործառույթներին և ունենա մարդկային ռեսուրսների (կոլլեկտիվի հետ աշխատելու հետ) շփմնան փորձ:
Փորձի առկայությունը և մասնագիտական բավարար գիտելիքները պարտադիր են։
Աշխատավարձ – > 300 000 ՀՀ դրամ
Մասնագետը պետք է ներկայացնի պահանջի դեպքում նախորդ աշխատանքի վայրից դրական ռեցենզիա և պետք է պատրաստ լինի անցնել մասնագիտական որակական թեստավորում՝ ֆինանսական և հաշվապահական ղեկավարի մոտ։