Ինչքան է վիրահատության տևողությունը
Վիրահատությունը տևում է 2.5 -3.5 ժամ, վիրահատությանը մասնակցում են երեք վիրաբույժ՝ բարիատրիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության մասնագետներ։
Երբ ես կարող եմ վերադառնալ իմ առօրյա կյանքի տեմպին վիրահատությունից հետո։
Ինչպես և ցակացած այլ վիրահատություն, նշված վիրահատությունը նույնպես ենթադրում է որոշակի հետվիրահատական առանձնահատուկ խնամք, ոի տևողությունը խիստ անհատական է, կախված է մարդու օրգանիզմի վերականգնողական պաշարներից, ներքի բիոռիթմերից, վիրահատության առանձնահատկություններից և մի շարք տարբեր հանգամանքներից։ Սորվորաբար այն տևում է մոտ 3-4 շաբաթ։
Երբ ես կարող եմ ինքնուրույն սնվել։
Սովրոաբար վիրահատությունից հետո 48 ժամվա ընթացքում աստիճանաբար բժշկի հսկուղությամբ մեկնարկում է սննդակարգի ընդունումը, որը իհարկե սկսվում է չափավոր՝ հաշվի առնելով վիրահատության առանձնահատկությունները։ Սննդակարգը ենթադրում է հատուկ կարևոր և պահանջված բադարամասերի կոմբինացված համալիրը, որը այդ պահին Ձեր օրգանիզմին առավել կարևոր և պահանջված է։
Ինչպիսի վտանգներ կարող են առաջանալ վիրահատության ընթացքում և հետո։
Կարևոր է հասկանալ, որ բարիատրի վիրահատությունը — դա բարդ վիրաբուժական միջամտություն է, թեկուզ և նա կատարվում է լապարոսկոպիկ եղանակով։ Վիրահատության ընթացքում կարող են լինել արյունահոսություն, աղիքի կամ այլ օրգանի պատռում, վնասում, հետագայում կարող է նաև առաջանալ ճողվածք, ինֆեկցիաներ, պանկրեատիտ, աղիքային անանցանելիություն և այլն. )
Ինչպիսի արդյունքներ ես կարող եմ ակնկալեմ վիրահատությունից հետո
ամբողջական արդյունքների մասին կարելի է խոսել վիրահատությունից հետո առնվազն 7-11 ամիս անց, սակայն վիրահատությունից հետ չափազանց կարևոր է շարունակել ֆիզիկական ակտիվությունը, դիետիկ սնունդը և ակտիվ կյանքի ռիթմի պահպանումը։Նման դեպքում ավելորդ քաշի 1/3-1/2 նվազումը համարվում է լավ արդյունք։
Ինչ է ներառված վիրահատության արժեքի մեջ և արդյոք ես ինչ-որ մի հավելյալ գումար հետագայում պետք է ավելացնեմ։
Վիրահատության արժեքի մեջ ներառված է փաթեթային առաջարկը, որտեղ նախավիրահատական ստանդարտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները, նեղ մասնագետներ — ներզատաբան, սրտաբան, դիետոլոգ, հոգեբան, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, թոքաբան, վիրաբույժներ արդեն իսկ ներառված են, ներառված է վիրահատությունը, ազգայացումը, վիրահատական խնամքը, դեղորայքը, սնունդը, հետվիրահատական հետազոտությունները։
Արժեքի մեջ ներառված են հավելյալ հետազոտությունները, որոնք ի հայտ են գալիս զննման արդյունքում, ինչպես նաև հավելյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները։