Արդեն նորություն չի, որ “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի պոլիկլինիկան, որը չորրորդ տարին շարունակ Երևան քաղաքի կցագրված բնակչությանը մատուցում է անվճար բուժօգնություն, վայելում է բազմահազար հաճախորդների վստահությունը։
Այստեղ են ամեն օր գալիս հարյուրավոր այցելուներ, ստանում անվճար խորհրդատվություն, անվճար հետազոտություններ, անվճար դեղորայք։
Իրականում այդ ամենը ավճար է մեր բուժառուների համար, քանի որ պոլիկլինիկական օղակում բուժօգնության համար Ձեր փոխարեն վճարում է պետությունը։
Եվ ահա, եկել է ժամանակը, որ մեր բժիշկները հանդիպեն այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են փոխել իրենց պոլիկլինիկան, միանան մեր պոլիկլինիկային, սակայն չգիտեն ինչպես դա անել, կամ ունեն հավելյալ հարցեր, կամ ցանկանում են համոզվել, որ մեր պոլիկլինիկան իրոք լավն է, իրոք անվճար է, իրոք վստահելի։
Հետևաբար մենք առաջարկում ենք մեր քաղաքացիներին սույն թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 17:00 այցելել “Աջափնյակ” Բժշկական Կենտրոն և հանդիպել բժիշկներին, տալ հարցեր, ստանալ պատասխաններ և լսել տարբեր կարծիքներ։
Իսկ մենք խոստանում ենք, որ լինելու է հետաքրքիր, բաժանվելու են անվճար հետազոտվելու կտրոններ, լինելու են հաճելի անակնկալներ, և իհարկե, դուք կունենաք բացառիկ հնարավորություն հանդիպել “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի տնօրեն, հիմանդիր, վիրաբույժ. բժշկական գիտությունների թեկնածու Գրիգորի Մանուկյանին։
Մուտքը ազատ է, տեղերը սահմանափակ։
Հանդիպման տևողությունը – 60 րոպե
Գրանցվելու համար զանգահարեք (099) 380044,
կամ գրանցվեք այստեղ և մենք կզանգահարենք Ձեզ։