‼ Սիրելի հայրենակիցներ,
🗓 Նոյեմբերի 6-ին ՀՀ Առողջապահության Նախարարության և Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի նախաձեռնությամբ «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում անցկացվելու է կամավոր կերպով արյունատվության միջոցառում։
📌Սիրով սպասում ենք մեր բոլորին, ովքեր համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին, մասնակցել բարեգործական և մարդասիրական միջոցառմանը։
✅Տարիք — 18 տարեկան և բարձր
✅Քաշը ոչ պակաս քան
62 կգ (արական սեռ)
52 (իգական սեռ)
✅Պուլս — 60-90 զ/ր
✅Հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները
125 — 180 գրամ/լիտր (իգական սեռ)
135 — 188 գրամ/լիտր (արական սեռ)
✅Սիստոլիկ զարկերակային ճնշում — 90-160 միլիմետր սնդիկի սյուն
✅Արյան դիաստոլիկ ճնշում — 60-100 միլիմետր սնդիկի սյուն
ℹ Այն բոլոր կամավորները, ովքեր կցանկանան մասնակցել միջոցառմանը, նախապես անցնելու են զննում «ՀՀ Առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի մասնագետների կողմից։
📌Արյան կարիքը մշտական է։ Պետք չէ սպասել արտակարգ իրավիճակի կամ հատուկ կոչի։ Այն մարդիկ, ովքեր պայքարում են կյանքի համար, հաճախ կախված են մեկ ուրիշի՝ քո նման մարդու որոշումից։
⁉Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+37499 380044
+37433 380044
