«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնը նորաբաց բժշկական կառույց է, որը հիմքից կառուցվել է գերմանական հիվանդանոցաշինության հիմքերի վրա։ Այստեղ ամեն ինչ նախագծված է պացիենտի հարմարավետության համար։ Ներքին հանդերձանքը, էրգոնոմիկ և անկաշկանդ միջավայրը նախատեսվել է, որ ցանկացած բուժառու մաքուր, հարմարավետ պայմաններում արագ ապաքինվի և չունենա հիվանդանոցային պայմաններին բնորոշ ընկճվածութոյւն։
Կենտրոնի մաքրությունը և ունիկալ և ժամանակակից ներքին դիզայներական լուծումները նմանեցված չեն հիվանդանոցային ընդունված կարծրատիպերին։
Բոլոր բուժառուները ստանում են սնունդ, որը նշանակվում էբուժող բժշկի կողմից, հանդերձանք, հիգիենայի պարագաներ։ Բուժման մեջ ցանկացած դեղորայք տրամադրում է Բժշկական Կենտրոնը։