Ես իմ ոլորտում մասնագիտացված և գրագետ մասնագետ եմ: Աշխատանքի ընթացքում ղեկավարվում եմ էմպատիայի սկզբունքներով և փորձում եմ յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցուցաբերել:
Ունեմ ուսման և աշխատանքի փորձ Մոսկվայի առաջատար ուռուցքաբանական կլինիկաներում: Իմ պրակտիկայի մեծ մասն անցկացրել եմ քիմիաթերապիայի բաժանմունքում՝ զբաղվելով տարբեր տեղակայումների ուռուցքային հիվանդությունների դեղորայքային բուժմամբ:
Մասնակցել եմ ուռուցքաբանական խորհրդակցություններին, միջազգային կլինիկական հետազոտություններին մասնակցելու փորձ ունեմ:
Մասնակցում եմ ուռուցքաբանական գիտաժողովներին և հանդիսանում եմ գիտական հոդվածների հեղինակ: