Բժշկուհի Հովհաննիսյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առաջատար մասնագետը։
Տարիներ շարունակ Ա.Հովհաննիսյանը զբաղեցրել է թերապևտիկ ծառայության ղեկավարի պաշտոնը տարբեր բժշկական կենտրոններում, իսկ “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի հիմնադրման պահից զբաղեցնում է թերապևտիկ ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2023 թվականին բժ. Հովհաննիսյանը արժանացել է տարվա լավագույն թերապևտի կոչմանը։
Աննա Հովհաննիսյանը հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ, որոնք տպագրվել են տարբեր տեղական և միջազգային ամսագրերում։
Բժշկուհին հանդիսանում է “Թերապևտների Եվրոպական ասսոցիացիայի” անդամ, ՀՀ “Թոքաբանների ասսոցիացիայի” և մի շարք այլ բժշկագիտական կազմակերպությունների անդամ։
Բժշկուհին մշտապես կատարելագործվում է, մասնակցելով տարբեր տեղական և օտարերկրյա կոնֆերանսներին։