20-24 Հոկտեմբեր, 2025 թ
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։
Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com
25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։
Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Պրոֆեսոր Ստայկովը 2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 24-ը ներառյալ «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում կատարելու է ճարպակալման դեմ ուղղված մի տարատեսակ միջամտություններ
Նախավիրահատական եվ հետվիրահատական ընթացքում մեր բուժառուները գտնվելու են Կենտրոնի բարիատրիկ թիմի հսկողության ներքո, ինչպես նաեվ պրոֆեսոր Ստայկովի անմիջական ուշադրության տակ։
Հայտնի վիրաբույժը այցելում է Հայաստան առաջին անգամ, և իր այցի հետ կապված է տարածաշրջանի բազմահազար բուժառուների չափազանց մեծ հետաքրքրությունը, քանի որ իր պացիենտների ստվար ծանգված կազմում է Ռուսաստանի, Վրաստանի, Կազախստանի, Ուկրաինայի, ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ, որոնք նույնպես պատրաստվում են այցելել Հայաստան՝ պրոֆեսոր Ստայկովի կողմից «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում վիրահատության գրանցվելու եվ վիրաբուժական բուժում ստանալու համար։
Ինչու դիմել մեզ՝ «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում պրոֆեսոր Ստայկովի վիրահատության համար
Նախավիրահատական խորհդատվությունը պրոֆեսոր Ստայկովի վիրահատությունների համար կատարում է «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր, լապարոսկոպիկ, բարիատրիկ եվ օնկովիրաբույժ՝ Գրիգորի Աշատի Մանուկյանը։
Երկ. – Ուրբաթ՝ 9:00 – 18:00
Շաբաթ՝ 9:00 – 16:30
© AjapnyakMC.com 2025, created by: RAF.am
This will close in 0 seconds
This will close in 0 seconds
This will close in 0 seconds