Ակնաբուժություն

Աջափնյակ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում իրականացվում են ակնաբույժի ,  մանկական ակնաբույժի, ակնավիրաբույժի խորհրդատվություններ ։

Ակնաբուժական ծառայությունը ապահովում է ինչպես աչքի ամբողջական հետազոտություն և բուժում , այնպես էլ տարատեսակ վիրահատական միջամտություններ ։

Աջափնյակ բժշկական կենտրոնի բժիշկները շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում պարբերաբար վերապատրաստումներ են անցնում Եվրոպայի և Ամերիկայի լավագույն կենտրոններում, մասնակցում են Հայաստանում կազմակերպվող կոնֆերանսներին և կոնգրեսներին։ Մասնակցում գիտական ձեռնարկների ստեղծմանը։

Կենտրոնի անձնակազմը սպասարկում է քաղաքացիներին Երևանում ։ Պարբերաբար կատարվում են այցեր դեպի Հայաստանի տարբեր շրջաններ։  Պացիենտները սպասարկվում են նաև պետպատվերի շրջանակներում։

Կենտրոնում իրականացվում են ռեֆրակցիոն պաթոլոգիաների՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում ակնոցների և կոնտակտային ոսպնյակների միջոցով՝ հիմնված օբյեկտիվ համակարգչային հետազոտության վրա։ Կատարվում է տարիքային պրեսբիոպիայի ակնոցային շտկում ։ Իրականցվում է նաև աչքի բորբոքային հիվանդությունների (կոնյուկտիվիտ , բլեֆարիտ , կեռատիտ , սկլերիտ, ուվեիտ , էնդօֆթալմիտ), աչքի արցունքային ապարատի հիվանդությունների (էպիֆորա , դակրիոցիստիտ , քթարցունքային խողովակի օբստրուկցիա ) , չոր աչքի համախտանիշի,   կատարակտայի, գլաուկոմայի, շլության  և ակնահատակի պաթոլոգիաների (դիաբետիկ անգիոռետինոպաթիա, հիպերտենզիվ ռետինոպաթիա, օպտիկ նեյրոպաթիաներ , մակուլյար այտուց , զարկերակային և երակային թրոմբոզներ )  ախտորոշում ու բուժում: Ինչպես նաև իրականացվում են աչքի վնասվածքների պահպանողական և վիրաբուժական բուժում:

Ծառայությունն իր մեջ ներառում է

Կենտրոնում իրականացվող վիրահատություններն են

Կլինիկան հագեցած է ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներով։

Մեր բժիշկների առաջնահերթ նպատակը պացինետների տեսողության պահպանումն  ու լավացնումն է։

Բժիշկներ

Անուշ Հովհաննիսյան
Ակնաբույժ, Մանկական ակնաբույժ
Վարազդատ Սեյրանյան
Ակնաբույժ, Ակնավիրաբույժ

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds