«Աջափնյակ» ԲԿ-ում գործում է էնդոկրինոլոգիական ծառայություն, որտեղ իրականացվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում։
Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են եվրոպական ուղեցույցների համաձայն։ Ախտորոշումն իր մեջ ներառում է պացիենտի հորմոնալ ուղղվածության լայնածավալ լաբորատոր հետազոտություններ, էնդոկրին համակարգի գործիքային հետազոտություն, զննում և համապատասխան բուժման նշանակում։