«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնուը առաջարկում է մասնագիտացված բժշկական օգնություն նորածիններից մինչև դեռահաս երեխաներին: Մանկաբույժների թիմը բարձր որակավորում ունի և փորձառու է մանկական հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշման և բուժման գործում: Նրանք ապահովում են անհատական մոտեցում՝ կենտրոնանալով յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի եզակի կարիքների և մտահոգությունների վրա:
«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում մանկաբուժական ծառայությունը առաջարկում է մասնագիտացված բժշկական օգնություն 0-18 տարեկան երեխաներին:
Կանխարգելիչ այցերը բուժ հաստատություն կարևոր են ամբողջ կյանքի ընթացքում,սակայն առողջ լինելու հիմքը առողջ մանկությունն է: Կանոնավոր այցելությունները մանկաբույժի մոտ հատկապես կարևոր են 0-7 տարեկան երեխաների և դեռահասների համար:
Ինչու՞ է մանկական խնամքն այդքան կարևոր
Երեխաների առողջ մանկությունը ապահովելու համար մանկական բժիշկները խորհուրդ են տալիս կանխարգելիչ ստուգումների այցելել կատարել ծնված օրվանից մինչև 18 տարեկան:
Համաձայն ՀՀ ընդունված չափորոշիչների 0-2 տարեկան երեխաները պետք է դիտվել մանկաբույժի կողմից ամիսը առնվազն մեկ անգամ:2 տարեկանից սկսած երեխաները պետք է այցելեն մանկական բժիշկին տարեկան առնազն մեկ անգամ:
Այս պարբերական այցելությունները երաշխավորում են, որ երեխայի աճը և զարգացումը կվերահասկվի մասնագետի կողմից: Այն նաև թույլ է տալիս բուժաշխատողներին վաղաժամ հայտնաբերել ցանկացած հնարավոր խնդիր՝ ասթմայից մինչև սկոլիոզ: Շատ դեպքերում հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը թույլ է տալիս բուժման դեպքուոմ ունենալ գերազանց արդյունք:
Մանկական հասակում կանոնավոր խնամքը ենթադրում է պարբերական զննումներ մանկաբույժի ինչպես նաև նեղ մասնագետների կողմից,որոշակի տարքային խմբերի համար գոյություն ունեն հաստատված չափորոշիչներին համապատասխան կանխարգելիչ այցեր,նաև լաբորատոր-գործիքային քննություններ:Կանխարելիչ միջոցառումների մեծ մաս են կազմում պատվաստումները,որոնք «ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում կատարվում են ամբողջ ծավալով և իրականացվում են մասնագիտական հատուկ որակավորում ունեցող բուժաշխատողների կողմից:
«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում գտնվող մանկական ծառայության անձնակազմը աշխատում է Հայաստանում ԱՆ կողմից հաստատված ինչպես նաև Ամերիկյան Մանկաբույժների Ասոցիացիայի հաստատված ուղեցույցների և չափորոշիչների համաձայն:
«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում իրակացվում է նաև Երևանում փաստացի բնակվող քաղաքացիների պասարկում ԱԱՊ սահմաններում:Մեզ մոտ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային քննությունները:
Երեխաների հարմարավետության և վստահության զգացումը պակաս կարևոր չէ մանկաբույժին այցելելու ժամանակ:Կարևոր է որ մանուկը այցելի ծանոթ միջավայր,որպեսզի առաց վախի զգացումի դիտվի մանկաույժի կողմից և բացասական հույզեր չունենա կանխարգելիչ զննումների ժամանակ: Միևնույն ընտանեկան բժիշկի կամ մանկաբույժի կողմից երեխայի հսկվելը հատկապես կարևոր է այն դեպքերում,երբ երեխան ունի որևէ քրոնիկ հիվանդություն,որը թույլ կտա ավելի անհատականացված մոտեցում ցուցաբերել երեխային ,անհրաժեշտության դեպքում իսկ կատարել համապատասխան հիվանդության ուղեցույցի համապատասխան լաբորատոր-գործիքային քննություններ և նեղ մասնագիտական խորհրդատվություններ:Մանկաբուժական ծառայության մասնագտների կողմից իրականցվում է երեխաների դիսպանսեր հսկողություն,կախված առկա հիվանդությունից կամ վիճակից:
Մենք նպատակ ունենք մեր բժշկական կենտրոնում ստեղծել հյուրընկալ, հարմարավետ միջավայր՝ երեխաների և ծնողների համար:
Առկա է հերթագրման ճկուն համակարգ ինչի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել հերթերից և նախօրոք համակարգել սեփական ժամանակը:
Մանկաբույժների թիմը բարձր որակավորում ունի և փորձառու է մանկական հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշման և բուժման գործում: Նրանք ապահովում են անհատական մոտեցում՝ կենտրոնանալով յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի եզակի կարիքների և մտահոգությունների վրա:
«ԱՅԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները պատշաճ բուժօգնություն ստանալու համար:
Մանկաբուժական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ այելել ք.Երևան Աբելյան 8/1: