Աջափնյակ բժշկական կենտրոնը իր այցելուներին է առաջարկում մաշկավեներաբանական և կոսմետոլոգիական ծառայություններ: Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, ինչպես նաև դերմատոսկոպիկ և տրիխոսկոպիկ հետազոտությունները օգնում են արագ ախտորոշել և կազմակերպել ճիշտ բուժում:
Երբ դիմել մաշկաբանին ?
Հայաստանում մաշկային հիվանդությունների թիվը վերջին 20 տարիների ընթացում աճել է 14,2%-ով ։ Պաշտոնական վիճակագրությունը թերագնահատված է, քանի որ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր չեն դիմում մաշկաբանին, բայց օգտվում են այլ ոչ բժշկական մասնագետների ծառայություններից։
Մաշկային հիվանդությունների դեպքերի աճի պատճառ են հանդիսանում մարդու կենսապայմանների փոփոխությունը՝ ալերգենների տարածումը, ժառանգականությունը, ավելի շատ կոնսերվանտներով սնունդ օգտագործելը, սինթետիկ մանրաթելից հագուստ կրելը, ագրեսիվ մակերևութային ակտիվ նյութերով և առողջության համար վտանգավոր բաղադրիչներով լվացող միջոցների օգտագործումը։
Շատերը բուժվում են ինքնուրույն՝ օգտագործում են թանկարժեք դեղամիջոցներ կամ կոսմետիկա, օգտագործում են ավանդական բժշկության մեթոդներ։ Արդյունքում հիվանդն ընդունարան է հասնում ժամանակ և գումար կորցրած՝ հիվանդության հետևանքով բազմաթիվ բարդություններով։ Մաշկաբանական հիվանդությունները լինելով հիմնականում հասարակության աչքի համար տեսանելի, թույլ չեն տալիս լիարժեք կյանքով ապրել, սպառնում են անգամ որոշ դեպքերում հաշմանդամությամբ : Մաշկային հիվանդությունների առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի:
Մաշկաբանը զբաղվում է վիրուսային, սնկային և այլ ծագման մաշկի, մազերի և եղունգների հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ։
Մաշկաբանությունը բաժանվում է ոլորտների՝ տրիխոլոգիա, պոդոլոգիա, սնկաբանություն, օնկոդերմատոլոգիա, մաշկակոսմետոլոգիա և մանկական մաշկաբանություն։ Տրիխոլոգները ուսումնասիրում և բուժում են գլխամաշկի և մազերի հիվանդությունները, պոդոլոգները՝ մաշկը և ոտքերի եղունգները, ուղղում են եղունգների դեֆորմացիաները։
Կարևոր է հիշել, որ խնդիրների միայն 5%-ն են հանդիսանում ինքնուրույն հիվանդություններ և ազդում միայն մաշկի վրա։ Մնացած 95%-ը կործանարար ազդեցություն ունի մարդու օրգանների վրա, կամ պարզապես ներքին հիվանդության ախտանիշ է։ Օրինակ՝ սկլերոդերման և կարմիր գայլախտը վտանգավոր աուտոիմուն հիվանդություններ են, և մաշկային դրսևորումները դրանց միայն ախտանիշն են։
Մաշկաբանի կողմից բուժվող հիվանդություններից են՝ ուռուցքաբանական և նախաուռուցքաբանական, ինչպես նաև այն հիվանդությունները, որոնք կարող են հաշմանդամ դարձնել մարդուն, քանի որ դրանք ազդում են ոչ միայն մաշկի, այլև փափուկ հյուսվածքների, հոդերի և ոսկորների վրա։
Բացի սիմպտոմատիկ բուժումից, մաշկաբանը հիվանդներին զննում է նաև կանխարգելիչ նպատակներով: Մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր ունեցող մարդկանց համար նման հետազոտությունների գալը կարևոր է։ Բժիշկը զննում է խալերը, նշում է հիվանդի մարմնի գտնվելու վայրը, գրում է խալերի գույնն ու չափը և զննում դրանք դերմատոսկոպի միջոցով: Պրոցեդուրան կրկնվում է տարեկան, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել խալերի վիճակն ու փոփոխությունները։
Ո՞վ պետք է դիմի մաշկաբանին:
Յուրաքանչյուր անձ պետք է տարվա մեջ մեկ անգամ կանխարգելիչ այցով դիտբի մաշկաբանի կողմից:Կանխարգելիչ զննումը կարևոր է նաև ատոպիկ դերմատիտով հիվանդների համար: Պատշաճ խնամքի և բուժման դեպքում այս տեսակի դերմատիտը անցնում է ռեմիսիայի: Բայց հիվանդությունը պարբերաբար հիշեցնում է իր մասին սեզոնային սրացումներով :
Մաշկաբանական և կոսմետոլոգիայի ծառայությունը <<Աջափնյակ >>ԲԿ-ում գործում է Հայաստանում հասանելի բոլոր ծավալներով:Երևանում գտնվող կլինիկայում կարող եք ստանալ որակյան ծառայություններ,ինչպես կանխարգելիչ այնպես էլ բուժական նպատակներով:
Մաշկաբանական ծառայությունների շրջանակներում իրականացվում են հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում՝
- Ատոպիկ մաշկաբորբ, էկզեմա, սեբորեա, փսորիազ,
- Մաշկի և եղունգների սնկային ախտահարումներ
- Մազաթափություն
- Պրոբլեմատիկ մաշկ ( ակնե, կուպերոզ, ռոզացեա)
- Մաշկի վիրուսային հիվանդություններ ( գորտնուկներ, պապիլոմաներ, հպավարակիչ մոլյուսկ )
- Անցանկալի խալեր
- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
Կոսմետոլոգիական սենյակում առկա գերժամանակակից սարքավորումները կոգնեն միշտ մնալ խնամված և ինքնավստահ։ Իտալական արտադրության Silvano դիոդային լազերի օգնությամբ կազատվեք անցանկալի մազերից արագ և բոլորովին անցավ։
- Պլազմոթերապիա
- Մեզոթերապիա
- Բիոռեվիտալիզացիա
- Բոտուլինոթերապիա
- Դեմքի ծավալային փոփոխություններ հիալուրոնաթթվի միջոցով
Մաշկաբանական և կոսմետոլոգիական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ այելել ք.Երևան Աբելյան 8/1: