Կոլոնոսկոպիա — դա բարձր արդյունավետություն ունեցող էնդոսկոպիկ հետազոտություն է, որի արդյունքում բժիշկը գրեթե 100% հավանականության կարող է բացառել հաստ աղու լուսանցքում գտնվող որևիցէ հիվանդություն։ Միջամտությունը կատարվում է նաև անզգայացման պայմաններով, որի միջոցով որևիցէ անհանգստություն պացիենտին չի պաճառվում։ Հետազոտության արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է մինչ միջամտություն իրականացնելը պատրաստել աղիները, որպեսզի ապահովել առավելագույն տեսանելիությունը։ Հետևաբար, «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի էնդոսկոպիկ բժիշկների մի խումբ պատրաստել են Ձեր համար երկլեզու հատուկ սխեմատիկ նկարագրություն, թե ինչպես է պետք սնվել մինչ միջամտությունը։