«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի Ռենտգեն ծառայության մասին մասին
Ռենտգեն հետազոտությունները կատարվում են թվային ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս հաշված րոպեների ընթացքում ունենալ բացառիկ որակի հետազոտություններ՝ նվազագույն ճառագայթման միջոցով: Ի դեպ, ստացված տվյալները երկարաժամկետ պահպանվում են թվային կրիչի վրա:
Մեր Կենտրոնում աշխատում են փորձառու և գրագետ մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում ունենում են նաև փորձի փոխանակում եվրոպացի մասնագետների հետ՝ այս կամ այն խնդիրները կամ հետազոտության արդյունքները քննարկելու համար։