Պլաստիկ վիրաբույժ՝ Իրինա Հովեսյանը, լավագույն մասնագետներց է, ով գերազանց ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը և ունի 20 տարվա աշխատանքային փորձ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ոլորտում։ Շուրջ 10 տարի ղեկավարել է Թիվ 2 Բուժմիավորման պլաստիկ վիրաբուժության ծառայությունը և այժմ իր գործունեությունն է ծավալում “Աջափնյակ” ԲԿ-ում։
Նա Բազմաթիվ Հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
Կարևորելով մասնագիտական փորձն ու գիտելիքները մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների, որտեղ հանդես է եկել գիտական ելույթներով։ Միջազգային տարբեր հարթակներում շարունակաբար կատարելագործել է գործնական հմտությունները.
Պլաստիկ վիրաբուժության թրեյնինգ, St. Louis Hospital, Փարիզ, Ֆրանսիա 2006 թ.
Դիսեկցիոն դիակային դասընթացներ ,,Ecole de Chirurgie,,, Փարիզ, Ֆրանսիա 2006թ․
Մաշկաբանություն, բոտուլինային տոքսին, Ֆիլերներ, Մոսկվա, ՌԴ 2012թ․
Մաշկի լցոնիչներ, բոտուլինային տոքսին, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 2013թ․
Հիպերտրոֆիկ և կելոիդ սպիների բուժում, Երևան, ՀՀ 2015թ․
Պլաստիկ և Էսթետիկ վիրաբուժություն, Կալիֆորնիա, ԱՄՆ 2016 թ.
Երկրորդային ռինոպլաստիկա ՝ պրոֆ. Վոլֆգանգ Գուբիշ, Մոսկվա , ՌԴ 2018թ․
Allergan Բժշկական ինստիտուտ, Վրաստան 2019թ․
Ե.Ռազումովսկայաի Պրակտիկ Կուրս,Վրաստան 2019թ.
Միջազգային հիբրիդային դասընթաց- Ժամանակակից էսթետիկ բլեֆարոպլաստիկա, դեմքի երիտասարդացում և ուրվագծային պլաստիկա, Մոսկվա, ՌԴ 2021թ․
«Օկուլոպլաստիկ վիրաբուժություն. Ակնաբույժների և պլաստիկ վիրաբույժների տեսակետները» Դիակային դիսեկցիոն կուրս, Մոսկվա, ՌԴ 2022թ․
Դեմքի ձգման և բլեֆարոպլաստիկայի դիակային դիսեկցիոն դասընթաց, Ա․Բորովիկով, Մոսկվա, ՌԴ 2023թ․
Դեմքի ձգում, Clinica Planas, Բարսելոնա, Իսպանիա 2023թ․