Միջազգային IAF հեղինակավոր անդամ կազմակերպությունը United Accreditation Foundation (UAF) հիմնադրամի հետ համատեղ “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում 3 տարիների ընթացքում իրականացրած խստագույն աուդիտի արդյունքում հաստատեց Կենտրոնի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային բարձրագույն ստանդարտին:
Նշենք, որ “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնը այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի սերտիֆիկացվել է ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին բոլոր տեսակի գործունեությունները (վիրաբուժություն, թերապիա, ախտորոշում, լաբորատորիա, ուռոցքաբանություն, պոլիկլինիկա և այլն․) համար :
ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է սպասարկման և բուժման որակի և կառավարման վրա, ինչը ենթադրում է անվտանգ և գրագետ բժշկական օգնության ամբողջական հսկողություն, միաժամանակ կարևորում է բացառապես միջազգային ստանդարտներով և ապացուցողական բժշկության սկզբունքներով աշխատանքային նոր մշակույթի որդեգրումը և զարգացումը։
Ներկայացված պահանջներն “Աջափնյակ” Բժշկական Կենտրոնում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ուղեցույցային աշխատանքի համար ժամանակակից կառավարման համակարգեր, ինչպես նաև բուժառուների հետ աշխատանքի, սպասարկման, թիմային աշխատանքի, որոշումների կայացման բազմաստիճան կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, նոր սերնդի կառավարման պրակտիկաներ և այլն: