Պրոֆեսոր Պլամեն Ստայկով

Բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիա

ԵՐԵՎԱՆՈՒՄ

20-24 Հոկտեմբեր, 2025 թ

  • Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժներից մեկը
  • Ազգային ճարպակալման կոմպետենտության կենտրոնի ղեկավար
  • Տարեկան կատարում է ավելի քան 1000 բարիատրիկ վիրահատություն

Սիրով տեղեկացնում ենք,  որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։

Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com

25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։

Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Պրոֆեսոր Ստայկովը 2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 24-ը ներառյալ «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում կատարելու է ճարպակալման դեմ ուղղված մի տարատեսակ միջամտություններ

  • Gastric Sleeve Resection -ստամոքսի լայնակի մասնահատում
  • Re-Sleeve Resection – ստամոքսի կրկնակի լայնակի մասնահատում
  • Mini Gastric Bypass – մինիստամոքսային շունտավորում
  • Roux-en-Y Gastric Bypass (RYGB) – ՌՈՒ ճեվ շրջանցման շունտավորում
  • Adjustable Gastric Band (AGB) – կարգավորվող ստամոքսային ժապավեն
  • Single Anastomosis Stomach-Ileal Bypass with Sleeve Gastrectomy (SASI-S) – Ստամոքս-զստային բերանակցում, ստամոքսի լայնակի մասնահատումով
  • Endoscopic intragastric Balloon Therapy – Էնդոսկոպիկ ներստամոքսային բալոնային թերապիա

Նախավիրահատական եվ հետվիրահատական ընթացքում մեր բուժառուները գտնվելու են Կենտրոնի բարիատրիկ թիմի հսկողության ներքո, ինչպես նաեվ պրոֆեսոր Ստայկովի անմիջական ուշադրության տակ։

Հայտնի վիրաբույժը այցելում է Հայաստան առաջին անգամ, և իր այցի հետ կապված է տարածաշրջանի բազմահազար բուժառուների չափազանց մեծ հետաքրքրությունը, քանի որ իր պացիենտների ստվար ծանգված կազմում է Ռուսաստանի, Վրաստանի, Կազախստանի, Ուկրաինայի, ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ, որոնք նույնպես պատրաստվում են այցելել Հայաստան՝ պրոֆեսոր Ստայկովի կողմից «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում վիրահատության գրանցվելու եվ վիրաբուժական բուժում ստանալու համար։

Ինչու դիմել մեզ՝ «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում պրոֆեսոր Ստայկովի վիրահատության համար

  1. Զգալիորեն ավելի մատչելի է, քան նույն վիրահատությունը կատարել Գերմանիայի Դաշնության Հիվանդանոցում։ Չպետք է մոռանալ, որ Ձեր վիրահատությունը կատարելու է միջազգային մակարդակի լավագույն մասնագետը։
  2. Նախավիրահատական եվ հետվիրահատական ընթացքում Ձեզ հետ են լինելու Ձեր մայրենի լեզվով ազատ շփվող մասնագետները, որոնք ցանկացած պահին պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին
  3. Հայաստանը ոչ միայն հարմար է հայաստանաբնակ պացիենտներին, այլ նաև աշխարհագրորեն հարմար է նաեվ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Կազախստանից եվ ԱՊՀ տարածքի այլ երկրներից այցելելու համար, չի պահանջում վիզա, առկա են ուղիղ եվ արագ ավիափոխադրման բազմաթիվ եղանակներ։
  4. Պրոֆեսոր Ստայկովի վիրահատության դեպքում դուք համոզված եք, որ Ձեզ վիրահատել է լավագույն վիրաբույժը։
  5. «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնը հանդիսանում է Հայաստանի ISO9001:2015 միջազգային ստանդարտի լավագույն բժշկական հաստատություններից մեկը, որը հիմնվել է 2019 թվականին, հագեցած է լավագույն սարքավորումներով, առկա են պացիենտի կացության համար հարմարավետ պայմաններ և արժանացել է Google Ratings լավագույն արձագանքներին։

Նախավիրահատական խորհդատվությունը պրոֆեսոր Ստայկովի վիրահատությունների համար կատարում է «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր, լապարոսկոպիկ, բարիատրիկ եվ օնկովիրաբույժ՝ Գրիգորի Աշատի Մանուկյանը։

Վիրահատության համար գրանցվելու համար խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցում

Staikov

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds