Թիրախային Լսարան՝
Ընդհանուր վիրաբույժներ,
որովայնային վիրաբույժներ,
ներզատավիրաբույժներ,
լապարոսկոպիկ վիրաբույժներ,
մանկական վիրաբույժներ
Մասնակիցների քանակ – 15
Թրեյնինգի արդյունավետությունը հանդիսանում է գերակա նպատակ, հետևաբար յուրաքանչյուր վիրաբույժ-մասնակից թրեյինինգի ավարտին պետք է պատրաստ լինի ինքնուրույն կատարել լապարոսկոպիկ միջամտությունների
Հարգելի վիրաբույժներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցել լապարոսկոպիկ վիրաբուժության ինտենսիվ կիրառական երկրորդ թրեյնինգին, որը կայանալու է Երևան քաղաքում, «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում, 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 25-ը ներառյալ։
Նշված դասընթացը ունի կարևոր առաքելություն՝ մատուցել իր գաղափարով տարբերվող պրակտիկ վիրաբույժի համար կարևորագույն և հիմնարար գիտելիքներ և հմտություններ, միաժամանակ համոզվելով, որ յուրաքանչյուր մասնակից թրեյինինգից ստանում է բոլոր հուզող հարցերի ամբողջական պատասխաններ և տանում է իր հետ հիմնավոր և օգտակար պաշար՝ հետագա առավել արդյունավետ մասնագիտական գործունեության համար։
Թրեյնինգը իր ծավալով և ընդգրկված էքսպերտների քանակով աննախադեպ է Հայաստանի համար, իսկ դասընթացը կրեդիտավրոված է Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության կողմից։
Թրեյնինգ դասընթացին մասնակցելու են միջազգային անվանի մասնագետներ, Հայաստանի փորձառու վիրաբույժներ, վարպետաց դասի ընթացքում տեսակապի միջոցով հեռարձակվելու է վիրահատությունը վիրահատարանից, իրական ժամանակում քննարկվելու է վիրահատության ընթացքը, պատախանելու են հարցերին, և այլն․։
Դասընթացի ընթացքում վարժասարքերի վրա յուրուքանչյուր վիրաբույժ կունենան հնարավորություն հմտանալ և անմիջապես փորձառու լապարոսկոպիկ վիրաբույժների խորհուրդներով ստանալ կիրառական կարևոր գիտելիքներ։
Դասընթացի տեսական մասը հարուստ է լինելու տեսաֆիլմերով, որպեսզի մասնագետները առավել հանրամատչելի եղանակով ստանան կարևորագույն և բազային գիտելիքներ։
Թրեյինինգ դասընթացի գրանցումները արդեն մեկնարկել են։ Շտապեք գրանցվել թրեյինինգին, քանի որ տեղերը լինելու են խիստ սահմանափակ։
Ստավրոպոլ, Ռուսաստան
Կանաձավա, Ճապոնիա
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Մոսկվա, Ռուսաստան
Դելի, Հնդկաստան
Հայաստան, Երևան
Վիրաբուժության ինտենսիվ կիրառական թրեյնինգի ծրագիրը կարելի է ներբեռբել այստեղ
Երկ. – Ուրբաթ՝ 9:00 – 18:00
Շաբաթ՝ 9:00 – 16:30
© AjapnyakMC.com 2025, created by: RAF.am
This will close in 0 seconds
This will close in 0 seconds
This will close in 0 seconds