Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը մեր կենտրոնի կարևորագույն ծառայություններից է, որն ապահովում է արագ և արդյունավետ բժշկական օգնություն այն դեպքերում երբ բուժառուների մոտ առկա են տարբեր վնասվածքներ՝ կոտրվածքներ,փափուկ հյուսվածքների սալջարդներ,հոդախախտեր, ինչպես նաև վիրաբուժական,ուրոլոգիական,անոթային և գինեկոլոգիական սուր պաթոլոգիկ վիճակներ: Մեր մասնագետները գործում են շուրջօրյա՝ 24 ժամ, շաբաթական 7 օր։
Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը գործում է եվրոպական և ամերիկյան բժշկական ստանդարտներին և որակի բարձր պահանջներին համապատասխան՝ ապահովելով ժամանակակից, համակարգված և բազմամասնագիտական մոտեցում յուրաքանչյուր կլինիկական դեպքի նկատմամբ։
Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, մոնիթորինգի, վերակենդանացման և լաբորատոր սարքավորումներով, որոնք ապահովում են պացիենտների ճշգրիտ ախտորոշում, վիճակի շարունակական վերահսկում և բուժօգնության բարձր արդյունավետություն։
Ծառայությունում ընդգրկված են բարձրակարգ մասնագիտացում ունեցող ավագ վիրաբույժներ, վնասվածքաբան-օրթոպեդներ, ուրոլոգներ, անոթային վիրաբույժներ, գինեկոլոգներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ,սրտաբաններ, ռենտգենոլոգներ, ՈՒՁՀ մասնագետներ և լաբորատոր բժիշկներ։
Բուժօգնության կազմակերպումը կառուցված է միջդիսցիպլինար համագործակցության սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվորեն գնահատել բուժառուի վիճակը և կիրառել համադրական բժշկական մոտեցում։ Անհրաժեշտության դեպքում ավագ վիրաբույժներն արագ միանում են բուժական գործընթացին՝ աջակցելով հերթապահ բժիշկներին և բարձրացնելով բուժօգնության արդյունավետությունն ու որակը։
Բուժական ողջ գործընթացը մշտապես գտնվում է ծառայության ղեկավարի Տ․Մ․ Ղազարյանի և կենտրոնի հիմնադիր-տնօրեն, բ․գ․թ Գ․Ա․ Մանուկյանի վերահսկողության ներքո՝ ապահովելով մասնագիտական պատասխանատվության, որակի և շարունակական հսկողության բարձր մակարդակ։