Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության մասին:

Աջափնյակ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունն առաջարկում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների և վնասվածքների ժամանակակից, արդյունավետ և անվտանգ բուժում։ Մեր ծառայությունը ձևավորվել է միջազգային բժշկության լավագույն փորձի հիման վրա՝ համախմբելով բարձրակարգ մասնագետներին, նորագույն վիրաբուժական մոտեցումները և բարձրորակ բժշկական նյութերը։

Ծառայությունում աշխատում են փորձառու վնասվածքաբան-օրթոպեդներ, որոնք մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքները՝ մասնակցելով միջազգային վերապատրաստումների, գիտական կոնգրեսների և մասնագիտական կոնֆերանսների։ Սա մեզ հնարավորություն է տալիս ներդնել համաշխարհային բժշկության առաջատար փորձը և կիրառել ամենաարդյունավետ բուժման մեթոդները։

Մեր կենտրոնում իրականացվում է հենաշարժողական համակարգի վնասվածքների, կոտրվածքների, հոդային և ոսկրային հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ օգտագործելով ամերիկյան և եվրոպական ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ։ Կիրառվում են ինչպես պահպանողական բուժման մեթոդներ, այնպես էլ բարձր տեխնոլոգիական վիրահատություններ։

Վիրաբուժական միջամտությունների ընթացքում օգտագործվում են բացառապես եվրոպական և ամերիկյան արտադրության իմպլանտներ և մետաղական կոնստրուկցիաներ, որոնք համապատասխանում են միջազգային CE, ISO և US FDA որակի խիստ չափանիշներին։ Այս մոտեցումն ապահովում է վիրահատությունների բարձր ճշգրտություն, արագ վերականգնում և հետվիրահատական բարդությունների նվազագույն ռիսկ։

Մեր առաքելությունն է յուրաքանչյուր բուժառուի ապահովել վստահելի, անվտանգ և բարձրակարգ բուժօգնություն՝ վերադարձնելով շարժման ազատությունն ու կյանքի ակտիվությունը։

Իրականացվող վիրահատություններ և ամբուլատոր միջամտություններ:

Բժիշկներ

Մագդա Գասպարյան
Մանրէաբան
Սյուզաննա Մելիքջանյան
Համաճարակաբան
Գայանե Յարալովա
Լաբորատոր բժիշկ

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds