ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԸ

«ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Առողջության մասին հոգ տանելն այժմ առավել հասանելի է դարձել. «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնը հրավիրում է քաղաքացիներին անցնելու անվճար հետազոտություն և բուժում Առողջության Համընդհանուր Ապահովագրական Համակարգի (ԱՀԱՀ) շրջանակներում, ներառյալ համալիր լաբորատոր անալիզներ, ՈՒՁՀ, ԷԿԳ, Ռենտգեն, և բազմաթիվ այլ նեղ մասնագիտական հետազոտություններ և թերապիա, վիրաբուժություն ԱՀԱՀ համար հասանելի տարբեր խմբերի ու ուղեգիր ունեցողների շահառուների համար:

Պետական հոգածություն ձեր առողջության մասին «Աջափնյակ» ԲԿ-ում

Առողջությունը մեր գլխավոր կապիտալն է, որը պահանջում է ամենօրյա ուշադրություն և ժամանակին ցուցաբերվող հոգատարություն: «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնն իր դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր արժևորում են պրոֆեսիոնալ մոտեցումը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու հարմարավետությունը: Առողջապահական պետական ծրագրերի հետ համագործակցության շնորհիվ՝ որակյալ բժշկությունն այսօր դարձել է առավել մոտ և հասանելի:

Ո՞վքեր ունեն անվճար ծառայություններից օգտվելու իրավունք

Պետական բժշկական ծրագրերը ստեղծված են յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանության համար: Պետության կողմից ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցվող հետազոտություններից կարող են օգտվել՝

Ի՞նչ հետազոտություններ և պրոցեդուրաներ են հասանելի

ԱՀԱՀ շրջանակներում մեր կենտրոնն առաջարկում է ախտորոշման և բուժման առաջատար ուղղություններ՝

Լաբորատոր ախտորոշում.

կլինիկական, կենսաքիմիական և իմունոլոգիական անալիզների և մի շարք այլ ամբողջական սպեկտրի հետազոտություններ:

Գործիքային ախտորոշում.

ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), էլեկտրասրտագրություն (ԷԿԳ), Ռենտգեն, Համակարգչային տոմոգրաֆիա և ֆունկցիոնալ տարատեսակ թեստեր:

Մասնագետների խորհրդատվություն.

առաջատար սրտաբանների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների, մանկաբույժերի, թոքաբանների, մաշկաբանների, հոդաբանների, աղեստամոքսաբանների, ուռուցքաբանների, և թերապևտների ընդունելություն:

Բուժում և վիրաբուժություն.

պլանային և անհետաձգելի օգնություն, ամբուլատոր վիրաբուժական, օնկովիրաբուժական միջամտություններ:

Վստահե՛ք ձեր առողջությունը պրոֆեսիոնալներին, ովքեր համատեղում են անկեղծ հոգատարությունն ու բժշկական բարձր չափանիշները:

Ծրագրում ձեր ընդգրկվածությունը ստուգելու և ընդունելությանագրվելու համար կարող եք այցելել «Աջափնյակ» ԲԿ կամ զանգահարել կայքում նշված հեռախոսահամարներով:

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds