Ժամանակը և որակը թերևս առավել գնահատված և կարևոր բաղադրիչներն են բժշկության մեջ, հետևաբար «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում բոլոր տեսակի հետազոտությունը, կատարվում են այնպիսի ժամանակահատվածում և նախապես հերթի կառավարման սկզբունքով, որ այցելուները շատ չվատնեն ժամանակը։ Այստեղ առաջնահերթությունը տրվում է իհարկե անհետաձգելի հետազոտություններին, իսկ պլանային հետազոտությունները կատարվում են խիստ սահմանված ժամանակահատվածում։ Պատասխանները նույնպես կարող են տրամադրվել առցանց, թվային եղանակով։
Բուժման և հետազոտությունների որակի հսկումը կատարվում է ծառայությունների ղեկավարների կողմից, քանի որ յուրաքանչյուր պատասխան, որը տրամադրվում է պացիենտին օրվա ավարտին ուսումնասիրվում է և քննվում։ Կենտրոնում նաև կատարվում են պարբերաբար զանգեր բուժառուներին, որոնց կարծիքը սպասարկման որակի մասին արձանագրվում է և ձևավորում յուրաքանչյուր մասնագետի ռեյտինգի սանդղակում։