Երիտասարդ մասնագետների գրագետ մարկետինգի և համեստ պրոֆեսիոնալների երկընտրանք, կամ ինչպե՞ս ընտրել լավ բժշկին։

Վերջին տասնամյակում բժշկության մեջ կատարվել են հեղափողական և կարդինալ դրական մետամորֆոզներ։ Ակտիվորեն ներդրվում են նոր ֆանտաստիկ ախտորոշիչ, բուժման մեթոդներ և եղանակներ, արդեն սրընթաց զարգանում է մոլեկուլյար և գենետիկ ախտրոշումը, տրադիցիոն բժշկական եղանակների փոխարինում են ներխոռոչային էնդոսկոպիան, ռոբոտների և բանական իտելեկտի  ակտիվ կիրառումը բոլոր ոլորտներում փոխարինվում է բժշկության գրեթե բոլոր ուղղվածություններում, հիմնական տրենդերից մեկը վստհորեն դարձել է նաև տարգեթային թերապիան, որից ցավոք շատ ժամանակ հետ են մնում այն փորձառու մասնագետները, որոնք դեռ սովորել են բժշկության ավելու շուտ ժամանակներում, քան ներկա երիտասարդ մասնագենտերը։ Եվ ահա եկել է մի ժամանակաշրջան, երբ բժշկի բարեկեցությունը կարծես թե կախված է ոչ թե միայն նրանից, թե ինչպես նա կարող է իրականում բուժել պացիենտին, այլ նաև թե նա ինչպես կարող է իրեն ներկայացնել պացիենտի դիմաց։ Այս տեխնոլոգիական և մարկետինագային դարաշրջանում հսկայական արժեք է բժշկության մեջ ստանում գովազդը և կոնկուրենցիան։ Ուշագրավ է, որ հետևելով այս ամենին ներսից ակամայից սարսափում եմ, թե ինչքան դժվար է տաղանդավոր մասնագետին այս պայմաններում մնալ հավատարիմ Հիպոկրատյան դրույթներին և պահպանել ներդաշնակ հավասարակշռությունը մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալ ազատության միջև։

Առավել ակնհայտ է դա դրսևորվում  վիրաբուժության մեջ, որտեղ մասնագիտական պատասխանատվությունը թերևս ստանում է գերադրական աստիճանը։ տվյալ վիրաբույժ մասնագիտական արվեստի և բժշկակն գիտելիքների հակասությունը առավել ակնհայտ է  դառնում վիրաբուժության մեջ։ Այս տեխնոլոգիական և խելագար մրցավազգի մեջ մենք բժիշկներս պարտավոր ենք մի պահ կանգ առնել և գիտակցել, որ անկախ տեղեկատվական և շուկայական նոր դարաշրջանում մարդկային մշկության հոգին մնում է մանագիտական հոտառությունը, ինտուիցիան և իհարկե փորձը։ Վստահ եմ, որ բշկության, մասնավորապես վիրաբուժության մեջ իր տեղը և դերը կպահպանի բժշկի այն կլասիկ կերպարը, ում համար այս ամենից հետ կոչումը կմնա մի գերարժեք, որն է պացիենտի առողջությունը:

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds