«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի Գինեկոլոգիա ծառայության մասին
«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնում գործում է գինեկոլոգիական ծառայություն, որտեղ իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում:
Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են դաշտանային ցիկլի խանգարման, կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, անպտղությամն և այլ գինեկոլոգիական խնդիրների բուժման համար:
Կենտրոնում կատարվում են նաև արգանդի և հավելումների էնդոսկոպիկ, լարապոսկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև անպտուղության վիրաբուժական և դեղորայքային բուժում։ Կենտրոնում կատարվում են օնկոգինեկոլոգիական տարբեր բարդության վիրահատություններ։
Ախտանիշներ և ախտորոշում
Մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունների սպեկտրը ներառում է՝
Հղի կանանց նախածննդյան մոնիտորինգ (ներառյալ բարձր ռիսկային հղի կանանց մոտ սոմատիկ ախտաբանությունները)
Օստեոպորոզի, արգանդի վզիկի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինինգային ծրագրի իրականացում
Զույգերի մոտ անպտղության ախտորոշում և բուժում, ընտանիքի պլանավորում
Արգանդի վզիկի կոլպոսկոպիա և բիոպսիա
Լաբորատոր հետազոտությունների ամբողջական սպեկտր (բջջաբանական, կենսաքիմիական, սերոլոգիական, հորմոնալ)
Արգանդի միոմատոզ հանգույցների վիրահատական բուժում, նաև լապարոսկոպիկ կամ հիստերոսկոպիկ եղանակով
Ձվարանների / հավելումների գոյացությունների հեռացում, նաև լապարոսկոպիկ եղանակով
Անպտղության ժամանակակից վիրահատական բուժումև հետագա հսկողություն
Ուռոցքաբանական հիվանդությունների վիրահատական միջամտություններ