Բժիշկ Վլասյան Դիանա

գաստրոէնտերոլոգ, սննդաբան

16 տարվա փորձ

Խորհրդատվության հնարավոր լեզուն՝

🇦🇲 Հայերեն 🇺🇸 Անգլերեն 🇷🇺 Ռուսերեն

Խորհրդատվության արժեք

20 000 ֏

Մանրամասն բժիշկի մասին

Բժշկուհի Դիաննա Արթուրի Վլասյանը հանդիսանում է առաջատար մասնագետ գաստրոէնթերոլոգիայի և թերապիայի ոլորտում։

2013-2023թթ․ աշխատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բկ ընդհանուր թերապիայի բաժանմունքում, որը հանդիսանում է ՀՀ բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոններից մեկը։ 2023թ․-ից մինչ օրս աշխատում է Աջափնյակ ԲԿ-ում, որպես գաստրոէնթերոլոգ։

Մշտապես հետևում է գաստրոէնթերոլոգիայի, էնդոսկոպիայի և թերապիայի ոլորտում միջազգայնորեն հաստատված նորություններին, մասնակցում է տեղական և միջազգային կոնֆերանսների։ Պարբերաբար վերապատրաստվում է։

Բժշկուհին հանդիսանում է ՀՀ գաստրոէնթերոլոգների և Եվրոպական հեպատոլոգների ասոցացիաների անդամ։

Մասնագիտական ուղվածություն

Ունի հետևյալ հիվանդությունների վարման մեծ փորձ՝

  • Կերակրափողի հիվանդություններ (ԳԷՌՀ, տարբեր էթիոլոգիայի էզոֆագիտներ և այլն)
  • Ստամոքսի և տասներկումատնյա աղու հիվանդություններ (հելիկոբակտերային վարակ, գաստրիտներ տարբեր էթիոլոգիայի, խոցային հիվանդություն, Ցելիակիա կամ գլյուտենային էնտերոպաթիա և այլն)
  • Աղու բորբոքային հիվանդություններ (խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն)
  • Միկրոկոլիտներ
  • Լեղապարկի և լեղուղիների հիվանդություններ (Լեղաքարային հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա և այլն)
  • Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ (պանկրեատիտներ)
  • Լյարդի հիվանդություններ ( հեպատիտներ, ցիռոզ)

Հաճախ տրվող հարցեր

Սովորաբար ծրագիրը տալիս է 5 րոպե նախնական ծանոթության համար, 20 րոպե խորհրդատվության և 5 րոպե ամփոփման համար։ Ընդհանուր առմամբ ծրագիրը ավտոմատ կերպով անջատվում է 30 րոպե անց։ Եթե Ձեզ բավականացնում է ավելի կարճ ժամանակահատված, ապա կողմերը կարող են ավարտել խորհրդատվությունը ավելի արագ։ Հորդորում ենք Ձեզ մանրակրկիտ պատրաստվել խորհրդատվությանը, գրանցելով Ձեր հարցերը և պատրաստել Ձեռքի տակ բոլոր հետազոտությունների պատասխանները, լաբոատոր հետազոտության արդյունքերը, և այլն – նախապես ընտրեք Ձեզ համար հարմար և հանգիստ վայր, որտեղ դուք կարող եք ընկալել բոլոր խորհուրդները։ Չափազանց կարևոր է ունենալ տեսախցիկի թույլատրելի բարձր լուծանելիությունը, որպեսզի դուք կարողանաք հստակ տեսնել տեսնել, իսկ բժիշկը կարողանա տեսնել Ձեզ։ Նստեք առնվանզ 40 սմ հեռավորության վրա, որպեսզի դուք լինեք տեսանելի։
Մինչ ձեզ հետ խորդատվություն իրականցնելը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի որակի հսկողության մասնագետները համաձայնեցնում են նշված բժշկի մասնագիտական փասթաթղթերը և ստանում ԱՆ կողմից գրավոր թույլատվություն։ Նշված մասնագետների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ իրենց անհատական էջերից։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նշված մասնագետների համբավը և գիտելիքները չափազանց բարձր են։
Եթե օնլայն խորհդատվության ընթացքում, կամ/և նախապես գրանցված ժամին բուժառուն չի միանում խորհրդատվությանը, ապա մենք տրամադրում ենք երկրորդ (վերջին) հնարավորությունը՝ կրկին նշելով նոր խորհրդատվության օրը և ժամը։

Ուշադրություն — առնցան խորհրդատվությունը անվտանգության կաննոններից և բժշկական փասթաթղթավորման միջազգային ուղեցույցային նպատակներից ելնելով ձայնագրվելու է և պաշտպանելվելու է սեփական տվյալների պահպանման գաղտնիության դրույթների նպատակով։ «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնը հոգում է, որ Ձեր անձնական տվյալները երբևիցէ չեն հայտնվի երրորդ անձանց մոտ, եթե այն չի թելադրված ՀՀ օրենսդրությամբ, կամ չի կատարվել Ձեր գրավոր համաձայնությամբ։

Այն գրեթե անհանավական իրավիճակներում, երբ Ձեր ակնկալիքները խորհրդատվություններից չեն իրականացվել, դուք կարող եք կապնվել մեր աջակցության թիմին և մանրամասն գրավոր ներկայացնել Ձեր բողոքները և մենք կուսումնասիրենք Ձեր բոլոր նկատարումները։ Սովորաբար, խորհրդատվության դիմաց վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։
Հավելյալ վճարի դիմաց մենք կարող ենք տրամադրել թարգմանչի ծառայություններ, որի դեպքում խորհրդատվությունը կարող է նաև իրականավել ցանկացած այլ օտար լեզվով։ Նախապես հորդորում ենք օգտվել «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի կողմից արտոնագրված թարգմանչական ծառայություններից՝ մասնագիտական գրագետ մեկնաբանություններ ստանալու և թյուրըմբռնումը խուսափելու համար։

Առցանց խորհրդատվությունը բավական գրավիչ և հասանելի ծառայություն է, որը ունի մի շարք առավելություններ

  • Այն դարձնում է խորհրդատվությունը մասնագետի հետ հասանելի, երբ դուք գտնվում եք հեռու. կամ Ձեզ համար «Աջափնյակ» Բժշկական Կենտրոն հասնելը տարբեր պատճառներով դժվար է։
  • Երբ դուք ցանկանում եք ստանալ որակյալ և գրագետ կարծիք լավագույն մասնագետի մոտ, սակայն դուք գտնվելով այլ երկրում, լիարժեք չեք տիրապետում նշված լեզվին, կամ տարբեր պատճառներով չեք ցանկանում այցելել այդ բժշկի մոտ։
  • Երբ դուք ցանկանում եք ստանալ երկրորդ կարծիք, սակայն չունեք բավական ժամանակ և ցանկանում եք տեղեկանալ անվանի բժշկի կարծիքը առանց երկար սպասելաժամանակ վատնելու։ 
  • Երբ դուք, գտնվելով օտար երկրում, ցանկանում եք տեղեկանալ Ձեր հարազատների, ծնողների, ընտանիքի անդամների առողջության մասին, որոնք գտնվում են ձեզանից հեռու, ապա պատվիրում եք տելեկոնֆերանսի (հավելյալ օպցիա) միջոցով խորհրդատվություն և միաժամանակ միանալով խորհրդատվությանը ականատես եք լինումՁեր հարազատի և բժշկի միջև խորհրդատվությանը։ Նման եղանակով դուք կարող եք նաև վճարել Ձեր բարեկամի, ծնողի, երեխայի, ընտանիքի այլ անդամի խորհրդատվության համար։
Ուշադրություն! Հեռավար առցանց բժշկական խորհրդատվությունը ունի սահմանափակումներ, որոնց մասին հարկարավոր է իմանալ։
Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կատարել ճիշտ ախտորոշում և պահանջվում է բուժառուին այցելել մասնագետին, որպեսզի կատարվեն հավելյալ լաբորատոր կամ գործիքային  հետազոտություններ և/կամ զննումներ։ Հետևաբար, խորհդրատվությունից առաջ խորհուրդ է տրվում պատրաստվելիս պատրաստել բոլոր հետազոտությունները, մանրակրկիտ պատմել հիվանդության պատմության մասին, պատրաստել բոլոր բուժման արդյունքները և այլն.
Խորհրդատվության արդյունքում մեր մասնագետները փորձում են լինել առավել օգտակար, տրամադրում եմ իսկապես կարևոր տեղեկատվություն, որի կարիքը դուք իսկապես դուք ունեք, սակայն չեն կատարում որևիցէ բուժում, եթե դրամ համար չունեն բավարար տեղեկատվություն կամ հիմքեր։ 
Այստեղ կարևոր է իմանալ, որ խորհրդատվություն, որի ժամանակ հարկավոր է զննել պացիենտին, կամ կատարել հավելյալ հետազոտություն, առցանց խորհրդատվությունը կարող է լինել ոչ արդյունավետ։ Սակայն մի հիասթափվեք, նույնիսկ այս դեպքում մենք առաջարկում ենք օգտվել մեր առցանց խորհրդատվությունից, որպեսզի դուք ստանաք գրագետ խորհուրդ՝ հետագա քայլերի կապակցությամբ, իսկ հաջորդ Ձեր հանդիպումը արդեն կլինի իսկապես լիարժեք և ամբողջովին օգտակար։ 

Հետևեք մեր հղումով բացատրությանը ԱՅՍՏԵՂ, ինչպես նաև հետևեք մեզ մեր  սոց. կայքերով — այնտեղ զետեղված է ամբող տեղեկատվությունը

Հերթագրվել





    This will close in 0 seconds

    Записаться





      This will close in 0 seconds

      Reserve





        This will close in 0 seconds